23:48 30.07.2018
Ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և տիկին Լաուրա Մատարելլայի՝ այսօր երեկոյան Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ:
Նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջիո Մատարելլան հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 25 տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-իտալական երկկողմ օրակարգի հարցերին:
Ստորև ներկայացնում ենք նախագահ Արմեն Սարգսյանի բաժակաճառը Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պատվին տրվող պաշտոնական ընթրիքին.
«Մեծարգո պարո՛ն Նախագահ,
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,
Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատտարելլայի գլխավորած պատվիրակությանը:
Իտալացի իմ գործընկերոջ հետ արդեն առիթ ունեցա քննարկել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ընթացքը և նրա հեռանկարները: Մենք լրջորեն շահագրգռված ենք շարունակել համագործակցությունը՝ նաև նոր ուղղություններով և ծրագրերով համալրել մեր քաղաքական երկխոսության օրակարգը:
Անցած տարի նշեցինք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Կարծում եմ` մեր երկրների միջև հաստատված փոխվստահությունը հզոր ազդակ է ընդլայնելու մեր կապերը տնտեսության, առևտրի, մշակույթի, գիոտության և կրթության ոլորտներում և այլ բնագավառներում:
Մեզ բաժանում է միայն տարածությունը, մինչդեռ միացնող ու ընդհանուր շատ բաներ ունենք:
Անձամբ ես շատ եմ կապված Իտալիային: Ժամանակին ես դասավանդել եմ Բոլոնիայի համալսարանում, ապրել եմ և զեկուցումներ կարդացել Սիցիլիայի Էրիչե գիտական կենտրոնում: Հռումում հաճախ այցելել եմ Պիացցա Բարբերինիի և Վիա Վենետոյի միջև գտնվող հին հայկական թաղամասը իր Լևոնյան վարժարանով, ինչպես նաև Վիլլա Աբամելիք, Սուրբ Վլաս եկեղեցի:
Իսկապես, Իտալիայում շրջելիս ցանկացած հայ զգում է ինչ-որ հարազատություն, ամեն տեղ հանդիպում ես մեր ժողովուրդների բարեկամության հինավուրց վկայությունների: Հայաստանը պատմության տարբեր շրջաններում դաշնակից էր կամ էլ մաս էր կազմում Հռոմեական հզոր կայսրության, Միջնադարում Կիլիկյան Հայաստանը սերտ քաղաքական և առևտրական կապերի մեջ էր Իտալիայի հետ, հայերը և ջենովացիները 14-15-րդ դարերում համատեղ իշխում էին Ղրիմի Թեոդոսիայում:
Ի դեպ, պարո՛ն նախագահ, Կիլիկյան Հայաստանի թագավորական տան տիտղոսը մինչև հիմա պատկանում է Սավոյա ընտանիքին:
Հայ քրիստոնյաի հավատացյալների համար մեծ արժեք ունի այն փաստը, որ Հայոց եկեղեցու առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը եկել է Հռոմից, եկել է Կոստանդնուպոլիսից, բայց նրա մասունքները պահվում են նաև Իտալիայում` Նեապոլի և Նարդոյի Սան Գրեգորիո Արմենո անունը կրող եկեղեցիներում:
Նոր ժամանակներում հայկական մշակույթի զարթոնքի կարևորագույն կենտրոններից մեկը եղել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, որտեղ շուրջ երեք հարյուրամյակ գործող Մխիթարյան միաբանությունը՝ որպես հայագիտական խոշոր կենտրոն, իր անգնահատելի ավանդն է ներդրել հայկական ու համաշխարհային գիտակրթական և մշակութային գանձարանի հարստացման գործում: Հայկական Վենետիկը իր Հայկական թաղամասով, պալատներով, Մուրադ-Ռաֆաելյան ճեմարանով, եկեղեցիներով այսօր էլ մեր և իտալացիների համատեղ հպարտության առարկան է: Այսօր մենք հպարտանում ենք և հպարտությամբ հիշում մեր անցյալը, բայց՝ և մեծ ակնկալիքով նայում ապագային:
Հարգելի՛ հյուրեր,
Այսօրվա ժողովրդավար, նոր Հայաստանը վարում է հավասարակշռված և վստահելի միջազգային քաղաքականություն: Այս ճանապարհին մենք ապավինում ենք մեր գործընկերների աջակցությանը: Իտալիան մեր լավագույն բարեկամներից է, և մենք կանենք հնարավորը՝ մեր հարաբերություններն է՛լ ավելի սերտացնելու, է՛լ ավելի ջերմացնելու և է՛լ ավելի փոխշահավետ դարձնելու համար: Հայաստանը և Իտալիան մեծ հնարավորություններ ունեն առավել զարգացնելու կապերը տնտեսության, բիզնեսի, , կրթության, մշակույթի ու այլ ոլորտներում:
2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանը և Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դրանով Հայաստանը, որը միշտ եղել է Եվրոպայի անբաժանելի մասը, է՛լ ավելի խորացրեց իր գործընկերային հարաբերությունները եվրոպական ընտանիքի հետ, և, մասնավորապես, Իտալիայի հետ:
Հայ-իտալական համագործակցության զարգացմանը նպաստում է նաև Իտալիայի հայ համայնքը: Այդ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները 1915թ. Հայոց ցեղասպանությունը վերապրածները և նրանց զավակները:
Իտալացի ազգային հերոս Ջուզեպպե Գարիբալդին այսպես է ասել. «Ես պնդում եմ, որ մարդիկ իրավունք ունեն տնօրինելու իրենց սեփական ճակատագիրը և, իհարկե, միշտ պետք է թույլ տան նաև ուրիշները տնօրինեն իրենցը»։ Մենք՝ հայերս, լիովին կիսում ենք այդ տեսակետը, դա է Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի ժողովրդի արդարացի պայքարի ողջ իմաստը՝ տնօրինել սեփական ճակատագիրը:
Հարգելի՛ բարեկամներ,
Առաջարկում եմ բաժակ բարձրացնել մեր ժողովուրդների բարօրության ու խաղաղ ապագայի, հայ-իտալական անկեղծ բարեկամության և անձամբ Իտալիայի նախագահ պարոն Մատտարելլայի համար»:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...