Քանի դեռ հիշում ենք ու պահպանում մեր ինքնությունը, բախվելու ենք մեզ դարեր շարունակ հետապնդող վտանգին․ Արոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+20.09 oC

Քանի դեռ հիշում ենք ու պահպանում մեր ինքնությունը, բախվելու ենք մեզ դարեր շարունակ հետապնդող վտանգին․ Արոնյան

21:41 25.04.2022

Այսօր` ապրիլի 24-ին, մենք հիշում ենք ցեղասպանության 107-րդ տարին: Իրադարձություն՝ որն արմատապես փոխեց մեր ազգի ուղին: 1915 թվականին իմ և ձեզ նման մարդիկ Թուրքիայի ջանքերով արտաքսվեցին մեր նախնիների հողերից, սպանվեցին կամ ստիպված եղան հարմարվել այլ ազգերի ու մշակույթների հետ ձուլմանը, գրել է շախմատիստ Լևոն Արոնյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Որպես ազգ մենք սովորեցինք մի դառը ճշմարտություն. շատ քչերին է մտահոգում անարդարությունն ու չարիքը, եթե հենց իրենց չի ուղղված կամ անմիջականորեն չի բախվում իրենց շահերին:

Ոմանց համար այս փաստը կարող է հուսահատեցնող լինել, բայց ես հավատում եմ, որ այն կարող է աշխատել մեր օգտին.Դավիթը դուրս եկավ Գողիաթի դեմ, հասկանալով, որ անհամեմատ փոքր է, և որ իր միակ առավելությունն իր քաջությունն է: Մենք՝ հայերս, պատառոտված, թուլացած, ամբողջովին կամավորներից կազմավորված բանակով, պաշտպանեցինք ապրելու մեր իրավունքը՝ 1918-ի Սարդարապատի ճակատամարտում՝ հետ մղելով հայությունն իսպառ բնաջնջելու մոլուցքով տարված թուրքական մեծաթիվ բանակը:
Գոյատևման վտանգը միշտ էլ հետապնդել է մեզ: Եվ ինչպես ցույց տվեցին վերջին տարիների իրադարձությունները, մեր թշնամիները երբեք չհրաժարվեցին իրենց նկրտումներից՝ փորձելով կյանքի կոչել Օսմանյան կայսրությունը։

Դժվար է հայ լինել ու հայ մնալ: Քանի դեռ հիշում ենք ու պահպանում մեր ինքնությունը՝ մշակութային, կրոնական, պատմական առումով, բախվում ու բախվելու ենք մեզ դարեր շարունակ հետապնդող վտանգին:

Եկեք բոլորս լինենք ուժեղ ու հպարտ ՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, որը սակայն երբեք չի դադարել ապրել ու ստեղծագործել: Մենք պիտի շարունակենք ցույց տալ մեր գոյությամբ, որ չնայած մենք փոքր ազգ ենք, միևնույնն է, կարող ենք և պիտի պայքարենք արդարության համար, շարունակելով հարգել մեր ավանդույթները և միասնական լինելով որպես մեկ ազգ՝ Ստեփանակերտից մինչև Երևան»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP