18:08 26.04.2022
Գյումրիի «Հայուհի» թանգարանի նախասրահում բացվել է նորվեգացի միսիոներուհի, մեծ բարերար ու հումանիստ Բոդիլ Կատարինե Բյոռնի դիմաքանդակը։ Նորվեգացի միսիոներուհին 1920-ականներին Ալեքպոլում սովից ու մահից փրկել է գաղթական դարձած հայ մանուկներին: Միսիոներուհու թոռը՝ 76-ամյա Յուսի Ֆլեմինգ Բյոռնը մինչև 15 տարեկան դառնալն ապրել է տատիկի հետ, լսել հայերի ու Մեծ եղեռնի մասին նրա պատմությունները:
«Ցեղասպանության տարիներին տատս եղել է հայ ժողովրդի կողքին: 1900-ականների սկզբներին նա ականատես է եղել այն արհավիրքին, որը տեղի է ունեցել Մուշում: Պատմում էր ինձ, որ շատ էր ազդվել իր տեսած սարսափելի տեսարաններից: 1915-ին սպանվում են նաև իր որբատան սաները, տատիկս ստիպված լքում է Արևմտյան Հայաստանն ու վերադառնում է Նորվեգիա»,- հիշում է միսիոներուհու թոռը՝ Յուսի Ֆլեմինգ Բյոռնը։
Հասնելով իր հայրենի Կրագերո քաղաք, կարճ ժամանակ անց Բոդիլ Բյոռնը գալիս է Սովետական Հայաստան և 1921 թվականին Ալեքպոլում հիմնում է «Լուսաղբյուր» անվամբ որբանոցը: Այդ տարիներին քաղաքը լցված էր գաղթականներով: Բյոռնն իր փոքրիկ որբատանը ապաստան է տալիս 30-50 հայ երեխաների, որոնց փրկում է քաղցից ու մայրաբար հոգ տանում նրանց մասին։
«Որբատունը գտնվում էր այս տնից 30-40 մետր հեռավորության վրա՝ Պատվո բլուրի հարևանությամբ, եղել է որպես հայկական որբանոց՝ «Լուսաղբյուր» անունով, հետո այդ շենքում մանկապարտեզ է գործել: Որբանոցի սաները պահվել են նորվեգացիների հանգանակություններով, որբանոցում տատս նաև դպրոց է բացել։ Քչերը գիտեն, որ Լենինականում, Ամերկոմի որբանոցներից բացի, նաև «Լուսաղբյուր» փոքրիկ որբանոց է եղել, որի երկհարկանի շենքը երկրաշարժից տարիներ անց քանդել են»,- պատմում է Յուսի Ֆլեմինգ Բյոռնը։
Բոդիլ Բյոռնի որբանոցում ապաստանած մանուկները ստանում էին նաև քրիստոնեական կրթություն: Այդ տարիներին այս մոտեցումը դուրս էր բոլշևիկյան գաղափարախոսությունից և չէր համապատասխանում ապագա սովետական քաղաքացիներ կրթելու տրամաբանությանը, ուստի Բոդիլ Բյոռնից պահանջում են փակել որբանոցն ու լքել Հայաստանը։
«Նա պաշտոնապես լքում է Լենինականը, այդ փաստաթղթերը հայտնաբերվել են ազգային արխիվում և հետագայում փոխանցվել ինձ: Քանի որ ամերիկյան որբանոցները պետք է փակվեին, տատս իր հայրենիք վերադառնալիս որբանոցից որդեգրում է եղեռնից փրկված 11-ամյա Ռաֆայել անունով մի տղայի, որին, մեծ բարերար Ֆրիտյոֆ Նանսենի պատվին, անվանում է Ֆրիտյոֆ: Այդ որդեգիր տղան այդպես էլ դառնում է տատիկիս միակ հոգեզավակը, նա այդպես էլ չի ամուսնանում»,- պատմում է Յուսի Բյոռնը։
Իր որդու հետ Բյոռնը լինում է Մերձավոր Արևելքում, Սիրիայում և Պաղեստինում։ Ռաֆայել-Ֆրիտյոֆը ստանում է լավ կրթություն, տիրապետում է մի քանի լեզուների և ամուսնանում է ֆինլանդուհի Լյուսիի հետ: Նրանց միության ծնունդն է Յուսի Բյոռնը։
Յուսի Բյոռնը տարիներ առաջ Ցեղասպանության թանգարանին է նվիրել տատի եզակի արխիվային փաստաթղթերն ու լուսանկարների հավաքածուն: Լինելով հարուստ ընտանիքի դուստր, Բոդիլ Բյոռնը նաև ունեցել է լուսանկարչական խցիկ և հավերժացրել է Արևմտյան Հայաստանի տեսարժան վայրերն ու Հայոց ցեղասպանության զարհուրելի տեսարանները:
«Աշխատելով որբանոցում՝ նա լուսանկարել է բոլոր երեխաներին և նրանց լուսանկարները տետրի մեջ ամրացնելով՝ բոլորի կենսագրություններն ու այլ մանրամասներ է գրել, այսինքն՝ մենք ունենք բացառիկ կենսամատյան և ֆոտոդարան, լուսանկարչության մի սքանչելի արխիվ, որով տեսնում ենք և՛ Արևմտյան Հայաստանը մինչ Եղեռնը, և՛ բուն ցեղասպանության հետևանքները։ Այդ արխիվում բացառիկ լուսանկարներ կան Մշո Սուրբ Կարապետ կատարած ուխտագնացությունից»,- պատմում է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
Բոդիլ Բյոռնը մահացել է 1960 թվականին՝ ավանդելով հայ ազգի մասին հարուստ պատմություններ ու փաստավավերագրական ժառանգություն: Նրա հայրենանվեր գործի մասին այսուհետև կպատմվի թանգարանի բոլոր այցելուներին։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...