«Որպես նախարար՝ մեծ նշանակություն եմ տալիս օլիմպիական շարժմանը». Վահրամ Դումանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

«Որպես նախարար՝ մեծ նշանակություն եմ տալիս օլիմպիական շարժմանը». Վահրամ Դումանյան

16:56 26.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն առաջին կարգի դիպլոմներ է հանձնել դպրոցականների 2022 թվականի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողներին: Պարգևատրման արարողությանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

Ողջույնի խոսքում նախարար Վահրամ Դումանյանը՝ ընդգծելով դպրոցական օլիմպիադաների կարևորությունը, նշել է, որ օլիմպիական լինելը մտածելակերպ և ապրելակերպ է.

«Օլիմպիադաներով ապրելը հետաքրքիր է, դա դրական իմաստով վարակ է` օլիմպիական հիվանդություն, որով վարակվածները ողջ կյանքում մնում են այդ հիվանդության կրողը: Որպես նախարար մեծ նշանակություն եմ տալիս օլիմպիական շարժմանը: Այստեղ մտքի սրություն ու սպորտային կամք են անհրաժեշտ, որոնք, ի վերջո, հանգեցնում են հաղթանակի, ինչն էլ անասելի բերկրանք և դրական զգացում են օլիմպիականի համար: Ես ցանկանում եմ, որ հետագայում` ուսանողական տարիներին, Ձեր օլիմպիական հաղթանակները լինեն շարունակական»:

Նախարարի խոսքերով` դպրոցականների արձանագրած օլիմպիական բարձր արդյունքներն ուսուցիչների աշխատանքի արդյունքն են. «Պետք է անվերջ սիրենք և հարգենք մեր ուսուցիչներին, որովհետև ուսուցչի կարգավիճակն ամենաբարձրն ու ամենավեհն է, որին կարելի է ձգտել որպես հանրային նշաձող: Ուսուցիչն այն անձն է, որը մեզ մղում է կրթության, իսկ ապագան կրթությանն է, հետևաբար ուսուցիչն ապագայի ամենակարևոր մարդն է, իհարկե՝ ծնողի հետ»:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ, դիմելով և շնորհավորելով օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիրներին, փաստել է, որ դպրոցական կյանքի և ուսումնառության գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը գնահատված լինելն է. «Այսօր այն օրերից է, երբ դուք կարող եք Ձեզ գնահատված զգալ` վստահ լինելով, որ սա միայն սկիզբն է»:

Նրա տեղեկացմամբ` այս տարվա հուլիսին Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադան, որին ակնկալվում է ավելի քան 70 երկրների դպրոցական օլիմպիականների մասնակցություն: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ օլիմպիադայի դպրոցական փուլի հաղթողներն ակտիվորեն կմասնակցեն միջազգային մրցույթին` ընդգծելով իրենց վերաբերմունքն օլիմպիական շարժմանը:

Փոխնախարարը կարևորել է նաև օլիմպիադայի հաղթողների ակտիվ մասնակցությունը համադպրոցական գիտության փառատոնին, որն այս տարի անցկացվել է երկրորդ անգամ:

«Վստահ եմ, որ օլիմպիական շարժմամբ հետաքրքրվողները պետք է հետաքրքրվեն նաև գիտությամբ: Կուզենայի օլիմպիականների և նրանց ուսուցիչների նախագծերը տեսնել գիտության հաջորդ տարվա փառատոնում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ Հայաստանի դպրոցականների կողմից ներկայացված երեք նախագծեր մասնակցելու են մայիսին ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):

Դպրոցականների հանրապետական օլիմպիադան կազմակերպվել է 15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն»: Եզրափակիչ` հանրապետական փուլում, առաջին կարգի դիպլոմի են արժանացել Հայաստանի և Արցախի դպրոցների 78 աշակերտներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

15:43 05.08.2025

Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

Օգոստոսի 3-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 25 և 28-ամյա երիտասարդների։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 28-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ հետքերով ապակյա գլանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով փայլաթիթեղի […] ...

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

BACK_TO_TOP