19:59 26.04.2022
Այսօր Գյումրիի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տրվել է «Հայաստանի վարպետ» մրցույթի մեկնարկը՝ նպատակաուղղված արհեստագործական մասնագիտությունների պահպանմանն ու հանրահռչակմանը, աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքի և հեղինակության բարձրացմանը։ «Հայաստանի վարպետ» մրցույթը նախաձեռնել են գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը և «Ապրելու» հիմնադրամը, կազմակերպիչը «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամն է։
«Մենք հասկանում ենք, որ եթե ուզում ենք ունենանք ուժեղ պետություն, ուժեղ հասարակություն, ուժեղ ազգ, մենք պետք է ունենանք հարգանք չորս ուղղությամբ․․․ Առաջինը՝ ուսուցիչն է, երկրորդը՝ բժիշկն է, երրորդը՝ զինվորն ու սպան են, իսկ չորրորդը դա վարպետն է, որովհետև վարպետի հետ կապված հարցը դա ոչ թե մենակ հարգանքն է մի մարդու, որը ինչ-որ ունակություն ունի, այլ դա գործի նկատմամբ հարգանքն է, որ մենք աշխատանքով պետք է ցույց տանք: Ժողովուրդը այդ մարդուն ասում է «Վարպետ», դա ոչ թե պետությունն է նշանակում, այլ ժողովուրդն է որոշում, որ էս մարդը վարպետ է։ Շատ կարևոր է էդ մոտեցումը, և մենք դա պահում ենք»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:
Մրցույթը կօգնի բացահայտել Հայաստանում և Արցախում ապրող տաղանդավոր և շնորհալի վարպետներին։ Կգործարկվի հատուկ ինտերնետային կայք, որտեղ օնլայն քվեարկությամբ կորոշվեն Հայաստանի լավագույն վարպետները՝ 12 ուղղություններով։ Կարող են մասնակցել 23 տարեկանից բարձր արհեստավորները։
«Հայաստանի վարպետ» կոչմանը կարժանանա այն մասնակիցը, որի օգտին կքվեարկի նաև մասնագիտական հանձնաժողովը։ Հաղթողը կստանա երեք միլիոն դրամ մրցանակ, իսկ հինգ միլիոն դրամ էլ կտրվի «Ժողովրդի համակրանք» մրցանակին արժանացած մասնակցին։ Նախատեսվում է այս տարվանից Գյումրիում անցկացնել Վարպետների ամենամյա փառատոն։
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...
17:40 02.08.2025
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...
17:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Ռիադում անցկացվող Esports World Cup 2025 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է Հիկարու Նակամուրային: ԱՄՆ-ի երկու ներկայացուցիչներն անցկացրել են չորս պարտիա, ճապոնացին հաղթել է 2,5-1,5 հաշվով: Նակամուրան կիսաեզրափակչում կհանդիպի ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, որը քառորդ եզրափակչում 2,5-0,5 հաշվով հաղթել է հնդիկ Նիհալ Սարինին: ...