21:22 26.04.2022
Հրացանի տիրոջը, որով Ուլյանովսկի մարզի մանկապարտեզներից մեկում կրակել էին ուսուցչուհուն և երկու երեխաներին, սպանված են գտել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է շրջանի փոխնահանգապետ Ալեքսանդր Կորոբկոն։
«Սպանվածը տուժող է, նա ժամանակին ընկերություն է արել այդ երիտասարդի հոր հետ: Ենթադրվում է, որ երկուսով գնացել են զենքով կրակելու, ըստ երևույթին, զենքի տերն այն տվել է մարդասպանին. և նա կրակել է նրա վրա, այնուհետև զենքով գնացել է մանկապարտեզ, դռները գործնականում փակել են ամենուր, բայց կինը մաքրում էր հատակը, ուստի կողքի դուռը բաց է եղել, կրակել է նրա վրա, վիրավորել և մտել ներս: Սպանել է մի դայակի, 2016 և 2017 թվականներին ծնված երկու երեխաների, վիրավորել ևս մեկ դաստիարակի և ինքնասպան եղել։ Տուժած կինը բուժօգնություն է ստանում»,- նշել է գործակալության զրուցակիցը՝ ընդգծելով, որ սա նախնական տեղեկություն է։
Տեղում աշխատում են քննիչներն ու քրեագետները, հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով։
Շրջանի նահանգապետ Ալեքսեյ Ռուսսկիխի խոսքով՝ իշխանություններն անհրաժեշտ աջակցություն կտրամադրեն զոհվածների ընտանիքներին։
Կորոբկոն հաստատել է, որ հաստատությունում անվտանգություն չկա, միայն խուճապի կոճակ է եղել։ Նա նաև հայտնել է, որ զոհված երեխաների ընտանիքներին և ուսուցիչներին, շրջանի ղեկավարի հրամանով, կվճարվի մեկական միլիոն ռուբլի, վիրավոր ուսուցչին՝ 500 հազար ռուբլի։
Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի խոսքով՝ «ИЖ-26» ատրճանակը պատկանել է 1954 թվականին ծնված Ալեքսանդր Տրոնինին։ Մանկապարտեզում հրաձգություն կատարել է 1996 թվականին ծնված Ռուսլան Ախտյամովը, ով գրանցված է եղել որպես հոգեկան հիվանդ։
16:08 23.06.2025
Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերումԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետ կգործի ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների ավելացման, ինչպես նաև նրանց զբաղվածության նպատակով։ Ծրագիրը հնարավորություն կընձեռի շահառուին ընդգրկել հասարակական աշխատանքներում՝ դարձնելով նրան ժամանակավոր զբաղված և տրամադրելով եկամուտ։ Միջոցառումը նախատեսում է […] ...
16:00 23.06.2025
Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...
15:56 23.06.2025
Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնըՀունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...
15:53 23.06.2025
Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետՊրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...
15:50 23.06.2025
18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհինՀունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...
15:44 23.06.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգՀունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...