23:04 26.04.2022
«Գազպրոմը» չի հաստատում տեղեկությունը, որ ռուսական գազի մատակարարումները Լեհաստան արդեն դադարեցվել են», լրագրողներին ասել է հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։
Միաժամանակ «Գազպրոմն» ընդգծել է, որ «այսօր Լեհաստանը պարտավոր է վճարել գազի մատակարարումների համար վճարման նոր կարգի համաձայն»։
Ավելի վաղ լեհական Onet պորտալը, հղում անելով կառավարական շրջանակների և PGNiG էներգետիկ ընկերության ոչ պաշտոնական տվյալներին, հայտնել էր, որ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստան Յամալի պայմանագրով։ Պորտալի տվյալներով՝ կլիմայի հարցերով նախարարությունում ստեղծվել է ճգնաժամային շտաբ։ Պաշտոնապես մատակարարումների դադարեցման մասին չի հաղորդվում, դրա մասին ծանուցումը պետք է ստացվի մեկ օրվա ընթացքում։
Գազի փոխադրման համակարգերի օպերատորների եվրոպական ցանցի տվյալներով՝ ռուսական գազի ֆիզիկական հոսքը Բելառուսի և Լեհաստանի սահմանին գտնվող Կոնդրատկի գազի հաշվառման կայանով դադարեցվել է ապրիլի 26-ի գիշերը։ Միևնույն ժամանակ, նմանատիպ իրավիճակ է նկատվել նաև ապրիլի 24-ի գիշերը: Լեհաստանի գազատարի «Գազ-Սիստեմ» ցանցի օպերատորի խոսքերով, ռուսական գազի հոսքը Յամալ-Եվրոպա գազատարով Կոնդրատկի կայարանով մինչև ս.թ. ապրիլի 25-ը ապրիլի 21-ի համեմատ նվազել է 75%-ով։
Բնական գազը Ռուսաստանից Լեհաստան է մատակարարվում 1996 թվականի Յամալի պայմանագրով։ Այն նախատեսում է տարեկան շուրջ 10 մլրդ խմ մատակարարում։ Տարեկան պայմանագրային նվազագույն ծավալը 8,7 մլրդ խմ է։ 2021 թվականին, ըստ ՌԴ Դաշնային մաքսային ծառայության, ռուսական գազի մատակարարումները Լեհաստան աճել են 9,4%-ով՝ հասնելով 10,58 մլրդ խմ-ի։
Համաձայնագիրն ավարտվում է 2022 թվականի վերջին, և հանրապետության իշխանությունները մի քանի տարի առաջ հայտարարեցին, որ երկիրը չի երկարաձգելու այն։ Լեհաստանը տարեկան օգտագործում է մոտ 20 մլրդ խմ։ Վարշավայում ասում են, որ ռուսական գազից հրաժարվելու հնարավորություն են գտել՝ գնելով հեղուկ բնական գազ ԱՄՆ-ից և Քաթարից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով ապրիլի 1-ից սահմանվում է անբարյացակամ երկրներից գնորդների կողմից ռուսական գազի մատակարարումների վճարման նոր կարգ։ Այժմ նման պետությունները պետք է արտարժույթով միջոցներ փոխանցեն Գազպրոմբանկին, որն արդեն բորսաներից կգնի ռուբլի և կփոխանցի ներկրողների ռուբլու հատուկ հաշիվներին։ Լեհաստանը ոչ բարեկամ երկրների ցանկում է:
16:08 23.06.2025
Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերումԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետ կգործի ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների ավելացման, ինչպես նաև նրանց զբաղվածության նպատակով։ Ծրագիրը հնարավորություն կընձեռի շահառուին ընդգրկել հասարակական աշխատանքներում՝ դարձնելով նրան ժամանակավոր զբաղված և տրամադրելով եկամուտ։ Միջոցառումը նախատեսում է […] ...
16:00 23.06.2025
Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...
15:56 23.06.2025
Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնըՀունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...
15:53 23.06.2025
Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետՊրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...
15:50 23.06.2025
18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհինՀունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...
15:44 23.06.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգՀունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...