Ռուսաստանը սկսեց անջատել եվրոպական երկրների գազը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Ռուսաստանը սկսեց անջատել եվրոպական երկրների գազը

19:53 27.04.2022

Չորեքշաբթի՝ ապրիլի 27-ին, «Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է մատակարարումները Բուլղարիա և Լեհաստան այն բանից հետո, երբ երկրները հրաժարվեցին ապրիլի 1-ից ստացված գազի դիմաց վճարումը փոխանցել ռուբլով։

Ռուսական ընկերության մամուլի ծառայությունը նշել է, որ մատակարարումների վերականգնումը հնարավոր է միայն Bulgargaz-ից և PGNiG-ից միջոցներ ստանալուց հետո։ Այս դիրքորոշումը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, որ գազի մատակարարման դադարեցումը կարող է ազդել այլ երկրների վրա, եթե նրանք հետևեն Սոֆիայի և Վարշավայի օրինակին։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կոչ է արել դադարեցնել բոլոր այն եվրոպական երկրների  գազի մատակարարումները, որոնք հրաժարվում են ռուբլով վճարել։ Նրա կարծիքով՝ այդ ժամանակ քաղաքացիները կսկսեն պահանջներ ներկայացնել իրենց իշխանություններին։

 

Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը տեղի ունեցածն անվանել է «շանտաժ» և «ռեկետ»։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նման արձագանքը գործող պայմանագրերի խախտում է, և առաջարկվող պայմանները չեն երաշխավորում ո՛չ մատակարարումների կայունությունը, ո՛չ էլ գումարի անվտանգությունը։

Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը հայտնել է, որ իրավիճակը քննարկել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ և ստացել նրա աջակցությունը։ Բուլղարիան դեմ առ դեմ չի մնա «Գազպրոմի» հետ, խնդիրն ընդհանուր է Եվրամիության համար:

 

Նրանք նույն կերպ են արձագանքել Լեհաստանում տիրող իրավիճակին։ Երկիրն ակնկալում էր իրադարձությունների նման զարգացում, ինչի ապացույցն էին նախօրեին «Գազպրոմի» և ռուսական գազի երկրորդ խոշորագույն ընկերության՝ «Նովատեկ»-ի դեմ սահմանված պատժամիջոցները։

Համենայնդեպս, Վարշավան աշնանը չէր պատրաստվում երկարաձգել ռուսական գազի մատակարարումը, ուստի ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների գծով Լեհաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին նշել է, որ ստեղծված իրավիճակը պարզապես արագացրել է մերժումը։ Լեհաստանի կլիմայի և շրջակա միջավայրի նախարարը  ասել է, որ ապրիլի վերջի դրությամբ լեհական գազի պահեստարանները ապահովված են 76 տոկոսով, և երկրին դեֆիցիտ չի սպառնում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց դոլարով և եվրոյով գազի վաճառքը հրատապ դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Մեկ շաբաթ անց պարզ դարձավ այն կոնկրետ սխեման, որը «Գազպրոմն» առաջարկեց արևմտյան գործընկերներին։ Նախ, հաճախորդները պետք է բացեին արժութային և ռուբլու հաշիվներ ռուսական «Գազպրոմբանկում», որպեսզի վճարման գումարը փոխանցեին առաջինին: Այնուհետ բանկը ինքնուրույն փոխակերպում է արժույթը և այն վերածում ռուբլու, իսկ հետո ընկերությունը վճարում է «Գազպրոմին» ռուբլու հաշվից։ Չնայած փոփոխությունների որոշակի ձևականությանը, Եվրոպայում դա համարում էին պայմանագրերի խախտում։

 

Բացի դրանից՝ մի քանի պետություններ հայտարարել են գազի մատակարարումները սահմանափակելու իրենց պատրաստակամության մասին։ Մասնավորապես, Իտալիան չի բացառել մայիսի սկզբին գազի դադարեցումը, իսկ Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը, արդեն Լեհաստան և Բուլղարիա մատակարարումների դադարեցումից հետո, հաստատել է, որ Հանրապետությունը Ռուսաստանին վճարելու է միայն եվրոյով։

Սլովակիայի գազի արդյունաբերությունը երկարաժամկետ պայմանագիր է կնքել ռուսական «Գազպրոմի» հետ և կշարունակի գազի դիմաց վճարել եվրոյով՝ համաձայն Եվրոպական հանձնաժողովի գործող համաձայնագրերի և առաջարկությունների։

Bloomberg-ը պնդում է, որ «Գազպրոմի» 21 հաճախորդներից 10 ընկերություններ հաշիվներ են բացել «Գազպրոմբանկում»։ Միաժամանակ չորս գնորդ արդեն վճարել է։ Ընկերությունների անունները նշված չեն։ Իր հերթին, Բրյուսելում ԵՄ կառույցներում ՏԱՍՍ-ի անանուն աղբյուրը պնդում է, որ Եվրոպան ցանկանում է ավելացնել մատակարարումները այն երկրների միջոցով, որոնք պատրաստ են ընդունել Ռուսաստանի պայմանները։ Սակայն նշվում է, որ  այդ տարբերակը ժամանակավոր լուծում է, Եվրոպայի հիմնական նպատակը Ռուսաստանից գազի մատակարարումները նվազագույնի հասցնելն է կամ ամբողջությամբ հրաժարվելը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում

16:08 23.06.2025

Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետ կգործի ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների ավելացման, ինչպես նաև նրանց զբաղվածության նպատակով։ Ծրագիրը հնարավորություն կընձեռի շահառուին ընդգրկել հասարակական աշխատանքներում՝ դարձնելով նրան ժամանակավոր զբաղված և տրամադրելով եկամուտ։ Միջոցառումը նախատեսում է […] ...

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

16:00 23.06.2025

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

15:56 23.06.2025

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...

Արթուր Աբրահամը հանդիպել է  Յուրգեն Կլոպի հետ

15:53 23.06.2025

Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

15:50 23.06.2025

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

Հունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

15:44 23.06.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

Հունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...

BACK_TO_TOP