Գյումրիի «Բարեկամության» զբոսայգու հանգստի գոտիներից մի քանիսի շինարարությունը կավարտվի սեպտեմբերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Գյումրիի «Բարեկամության» զբոսայգու հանգստի գոտիներից մի քանիսի շինարարությունը կավարտվի սեպտեմբերին

21:00 28.04.2022

Գյումրիի «Բարեկամության» զբոսայգու վերակառուցման  լայնածավալ շինարարությունը մարտ ամսից վերսկսվել է։ 7 հեկտար տարածքում արդեն երկու ամիս է շինարարությունն ընթանում է ամբողջ ծավալով։ Հարթեցումից, ամբողջ տարածքը աղբի հսկայական շերտից մաքրելուց հետո տարվում են ներքին ենթակառուցվածքների անցկացման աշխատանքներ: Տարածքում կառուցում են ջրհորներ և պոմպակայան: Ամբողջ այգին կունենա  նոր ու ժամանակակից  տեխնոլոգիաներով հագեցած ոռոգման համակարգեր:

Հնարավորինս կպահպանվեն այգում եղած ծառատեսակները, շինարարության ավարտից հետո կտնկվեն նոր թփեր ու էկզոտիկ ծառեր: Այգին կունենա առանձնացված գոտիներ երեխաների, մեծահասակաների, արհեստով, արվեստով, այգեգործությամբ ու սպորտով զբաղվողների համար:

 

Հանգստի գոտիները կունենան տաղավարներ, խաղահրապարակներ, որոնք  իրար կմիանան հնի և նորի համադրությամբ՝ ճարտարապետական հետաքրքիր լուծումներով: Նորի հետ մեկտեղ կվերականգնեն այգու հին ու  հայտնի բեմահարթակը, ինչպես նաև  մուտքի կամարները:

«Գաղափարապես երբ նայում ենք, այգու անունը ընկերության այգի է նշանակում, և դուք տեսնում եք ինչ ենք պլանավորել, դրա մեջ   ընդգրկված է մեր ամենամեծ առավելությունը, որ մենք հայկական այգի ունենք, որի մեջ ընդգրկված է և՛ ռուսականը, և՛ ֆրանսիականը, և՛ ուկրաինականը, և՛ ամերիկականը։ Տարբեր ազգերի ու տարբեր երկրների փորձը մենք ներդրել ենք»,- նշում է «Զբոսաշրջության և  քաղաքաշինության » բարեգործական հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

 

Գործարար Ռուբեն Վարդանյանը վստահ է, որ այգին մեկ տարի անց կդառնա գյումրեցիների ու քաղաքի հյուրերի համար ամենասիրելի վայրերից մեկը: Պատմական-ճարտարապետական ժառանգությամբ հարուստ քաղաք նաև այգին տեսնելու համար են զբոսաշրջիկներն այցելելու:

Այգին կունենա 10 հազար քառակուսի մետր ճեմուղի, մի մասը  պատված կլինի տրավերտինով, գլաքարերով ու անգամ սոճու փայտով: Նախատեսվում է այգու առաջին փուլի շինարարությունն ավարտել սեպտեմբերին։

Այս տարի շինարարությանը զուգահեռ այգում կտեղադրվեն ատրակցիոնները,  կարուսելները, որոնք Գյումրի են բերվել դեռ 2-3 տարի առաջ: Բարեկամության այգու շինարարությունը գործարարին Գյումրի հաճախ այցելելու առիթ է տալիս։ Իսկ Գյումրիի հետ կապը երիտասարդ տարիներից է ստեղծվել, զինվորական ծառայության երկու տարիներն այս քաղաքում են անցել։

«Մենք ունենք շատ ծրագրեր Գյումրիում և Արցախում, որոնք շատ կարևոր են, մենք ունենք  ընդհանուր ծրագրեր Դիլիջանում, Նոյեմբերիանում, Տաթևում, տարբեր մարզերում։ Այս կերպ փորձում ենք բալանսը պահել։ Գյումրին ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի, ես իմ ծառայության մեկ ու կես տարիները անցկացրել եմ այստեղ»,-ասում է Ռուբեն Վարդանյանը։

Շինարարության նույն տեմպերը կպահպանվեն մինչև տարեվերջ։ Այս պահին  աշխատանքների ընթացքին խանգարողը միայն այգու տարածքով անցնող բարձր լարման հոսանքի մալուխներն են, որոնց  տեղափոխման հարցին ևս արագ լուծում կտրվի։ Ռուբեն Վարդանյանը նախատեսում է այս տարի «Վարպետներ» խորագրով փառատոնն անցկացնել «Բարեկամության» այգու հիմնանորոգված տարածքում։ Աշնանը  փառատոնը այգում կմեկտեղի տարբեր ազգերի վարպետ ստեղծագործողներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

17:50 02.08.2025

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

Թուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

17:40 02.08.2025

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...

BACK_TO_TOP