15:22 29.04.2022
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր պաշտոնապես բացվել է Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև բուհի դասախոսներ և ուսանողներ:
Շնորհավորելով ներկաներին կենտրոնի բացման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է ագրոտեխնոլոգիական ուղղության զարգացումը մեր երկրում:
«Պետք է անենք հնարավորը՝ մեծացնելու մրցակցությունն այս ուղղությամբ, որպեսզի երիտասարդները ձգտեն ուսանել Ագրարային համալսարանում՝ մեզ համար կարևորագույն մասնագիտությունների գծով: Անասնաբուժության և անասնաբուծության բնագավառն այսօր շատ կարևոր է մեր երկրի համար: Մենք պետք է ունենանք որակյալ կադրեր, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքներով և հմտություններով: Այս կենտրոնի բացումն ուղղված է հենց այդ խնդրի լուծմանը»,- փաստել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով կենտրոնի ստեղծման գործում իրենց ներդրումն ունեցած բոլոր կողմերին: Վահրամ Դումանյանը վստահություն է հայտնել, որ նմանօրինակ կենտրոնի ստեղծումն էլ ավելի կոգևորի ուսանողներին, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը կգործի հարմարավետ և ժամանակակից միջավայրում:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն իր հերթին կարևորել է գերազանցության կենտրոնի առկայությունը հենց Հայաստանի ազգային ագրարային համալսարանում. «Անասնաբուժությունը միայն տեսական մասնագիտություն չէ. այն պահանջում է գործնական գիտելիքներ: Վստահ եմ, որ կենտրոնի գործունեությունը կնպաստի ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը»:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ևս կարևորել է կենտրոնի բացման իրողությունը՝ ընդգծելով, որ անասնաբուժության ոլորտը պետք է քայլի ժամանակին համահունչ:
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհավորել է բուհի ուսանողներին՝ հավաստիացնելով, որ կենտրոնում ստեղծված են բոլոր նախադրյալները՝ բարձրակարգ և մրցունակ կրթություն ստանալու համար:
«Այսօր նաև անասնաբույժի օրն է, և այս մասնագիտական տոնն ինքնանպատակ չէ. այն ևս մեկ հնարավորություն է՝ վերհանելու ոլորտում առկա խնդիրները և խոսելու դրանց լուծումների մասին»,- շեշտել է ռեկտորը:
Անասնաբույժի օրվա կապակցությամբ և կենտրոնի ստեղծման գործում իրենց ներդրումն ունեցած անձինք արժանացել են շնորհակալագրերի, իսկ բուհի մի շարք դասախոսներ պարգևատրվել են ոսկե հուշամեդալով և շնորհակալագրերով՝ նվիրյալ մանկավարժ լինելու և սերունդների դաստիարակության գործում մեծ ավանդ ունենալու համար: Մրցանակները հանձնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նշենք, որ Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը հիմնադրվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում։ Այն կնպաստի հետազոտահենք մասնագիտական կրթության միջոցով ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը, ինչպես նաև լուրջ խթան կհանդիսանա ոլորտում կրթական և գիտական գործընթացների բարեփոխման ու արդիականացման համար։ Գերազանցության կենտրոնը նաև հնարավորություն կստեղծի ուսանողներին զինել գործնական հմտություններով, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական և վերապատրաստման ծառայություններ մատուցել ֆերմերներին ու գործող անասնաբույժներին:
Կենտրոնն ունի երեք հիմնական բաժիններ՝ անասնաբուժական ժամանակակից սիմուլյացիոն բաժին, կլինիկա և ուսումնական լսարաններ:
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 22.07.2025
Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետՀուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...
23:53 22.07.2025
Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտԱյսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...
23:51 22.07.2025
Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքներըՄեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:49 22.07.2025
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...
23:46 22.07.2025
Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […] ...