17:40 02.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Ընտրական համակարգի միջազգային հաստատության («ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-IFES) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ տնօրեն Ժերոմ Լեյրոյի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկայացվել են նշյալ կազմակերպության առաքելությունն ու իրականացված աշխատանքները, որոնց նպատակն է քաղաքացիական հասարակության ձևավորումը: Ծրագրերն իրականացվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ՝ USAID) ֆինանսական աջակցությամբ և կշարունակվեն մինչև 2025 թ.:
Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Ա. Խզմալյանը կարևորել է երկկողմանի համագործակցությունը, որը միտված է ԿԳՄՍ նախարարության ներառական ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ու մշակութային հաստատությունները հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել մատչելի ու հասանելի դարձնելու գործընթացի ապահովմանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ներառական քաղաքականությունը Կառավարության առաջնահերթություններից է:
Հանդիպմանը ներկա էր նաև «Մատչելիության և քաղաքական ներառում» ծրագրի պատասխանատու Արուսյակ Տերչանյանը, որը ներկայացրել է կատարված աշխատանքները, որոնք միտված են խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական ներգրավվածությունը: Նա ծանոթացրել է 2019-2020 թթ. Երևանում և ՀՀ բոլոր մարզերում իրականացված «Ընտրատեղամասերի մատչելիությունը» հետազոտության արդյունքներին և ստեղծված տվյալների բազային, ինչպես նաև հանրային շենքերի մատչելիության բարելավմանն ուղղված առաջարկություններին ու գործիքներին:
Ներկայացված տվյալների բազան ներառում է մշակութային հաստատությունների հասանելիության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, որը կարող է օգտակար գործիք լինել մշակութային հաստատությունները հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել հասանելի դարձնելու գործընթացն ապահովելու հարցում: Ըստ պատասխանատուի՝ առանձին ցանկում ներառված 374 մշակութային հաստատություններից 71-ը կարելի է համարել մատչելի:
Հանդիպման ավարտին փոխնախարար Արա Խզմալյանն առաջարկել է առաջիկայում խորհրդատվական աջակցություն ցուցաբերել մշակութային հաստատությունների ղեկավարներին, դասընթացային ձևաչափով ներկայացնել առկա խնդիրների լուծման քայլերը՝ մատչելիության չափանիշների վերաբերյալ մշակելով գործողությունների գրագետ ճանապարհային քարտեզ:
15:43 05.08.2025
Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումըՕգոստոսի 3-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 25 և 28-ամյա երիտասարդների։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 28-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ հետքերով ապակյա գլանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով փայլաթիթեղի […] ...
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...