«Պետք է խրախուսել երեխաների՝ գիտությամբ զբաղվելը». Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

«Պետք է խրախուսել երեխաների՝ գիտությամբ զբաղվելը». Ժաննա Անդրեասյան

12:10 04.05.2022

Ամերիկահայ գիտնականների և ճարտարագետների ընկերակցությունն (AESA) արդեն 20 տարի կազմակերպում է ամենամյա գիտական օլիմպիադայի մրցույթներ, որոնց նպատակը դպրոցականների շրջանում ճարտարագիտության և գիտությունների նկատմամբ հետաքրքրության խթանումն է:

Գիտական օլիմպիադայի այս տարվա մրցանակաբաշխությունը մեկտեղել էր ՀՀ դպրոցների շուրջ 100 աշակերտի և ուսուցչի:
Միջոցառմանը մասնակցել և մրցանակակիրներին շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով օլիմպիադայի կազմակերպիչներին։

«Կարևորում եմ այս նախաձեռնությունը, որովհետև սա այն ճանապարհն է, որով պետք է գնանք ու այն ավելի ընդլայնենք մեր բոլոր երեխաների համար՝ խրախուսելով գիտությամբ զբաղվելը։ Նաև այսպիսի մրցույթներն են, որ երեխաներին տալիս են իրական հնարավորություն՝ զբաղվելու այն գործով, որը ցույց է տալիս կրթության և գիտության կարևորությունը յուրաքանչյուրի կյանքում և դրա հեռանկարային նշանակությունը»,- փաստել է նախարարի տեղակալը:

ժաննա Անդրեասյանը վստահեցրել է՝ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթության և գիտության ոլորտի զարգացմանը․ այն հռչակված է իբրև առաջնահերթություն ոչ միայն Կառավարության ծրագրում, այլև պրակտիկ քաղաքականության մաս է։ Դրա շրջանակում, ըստ փոխնախարարի, միայն այս տարի ավելի քան 83 տոկոսով ավելացել է գիտության բյուջեն։

«Այս առումով կարևոր է ոչ միայն գիտական առանձին թեմաներին, սարքավորումներին և հետազոտություններին ուղղված ծախսերի մեծացումը, այլև գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման շարունակական քաղաքականությունը։ Սրա արդյունքում երեխաները կհասկանան, որ գիտությամբ զբաղվելը և գիտնական դառնալը մի ճանապարհ է, որը կարող է լինել անձի կարողությունները և հնարավորությունները բացահայտող, ինչպես նաև արժանապատիվ կյանքի հնարավորություն ընձեռող ուղի»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ այս խնդրի լուծմանն են ուղղված նաև կրթության բովանդակային բարեփոխումները՝ զարգացնելու ԲՏՃՄ կրթությունը հանրակրթական դպրոցներում։ Նախարարի տեղակալը կարևորել է հատկապես բոլոր դպրոցներում բնագիտական և ինժեներական լաբորատորիաների ստեղծումը, որը Կառավարության ծրագրում ամրագրված հաջորդ կարևոր նպատակն է։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Տավուշի մարզի բոլոր դպրոցներն արդեն ստացել են անհրաժեշտ լաբորատորիաներ, որոնց հիմքի վրա կիրականացվի տվյալ առարկաների նորովի ուսուցումը՝ դրանք իրապես դարձնելով փորձարարական, գիտական և ֆունդամենտալ կարողությունների հնարավորություն տվող։

«Մենք պետք է համատեղենք մեր ջանքերը և ձեռնարկենք անհրաժեշտ քայլեր, որոնք երեխաներին հնարավորություն կտան զարգացնելու իրենց նախասիրությունները, զբաղվել գիտությամբ և դրանով նպաստել մեր երկրի զարգացմանը։ Ուրախ եմ, որ այս երեխաները գտել են իրենց այս դաշտում, և մեր քաղաքականությունը պետք է լինի շարունակաբար ընդլայնել մասնակից դպրոցների, ուսուցիչների և

սովորողների թիվը, որովհետև, ցավոք, հիմնականում նույն շրջանակից է մասնակցությունը»,-փաստել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ մրցույթին մասնակցությունն արդեն հաղթանակ է։

AESA գիտական օլիմպիադայի կոմիտեի (SOC) նախագահ Սոնա Ջուհարյանն իր հերթին շնորհավորել է բոլոր աշակերտներին քրտնաջան աշխատանքի, նվիրվածության և որակյալ նախագծերի համար. «Մենք խորապես երախտապարտ ենք և անկեղծորեն գնահատում ենք ուսուցիչներին, ծնողներին, դաստիարակներին, հովանավորներին, դոնորներին, կամավորներին, հանձնաժողովի անդամներին և այն
աջակիցներին, որոնք AESA-ի 21-րդ գիտական օլիմպիադան դարձրին հաջողված և հիշարժան իրադարձություն»:

Նշենք, որ AESA 21-րդ գիտական օլիմպիադան տեղի է ունեցել մարտի 26-ին և մարտի 27-ին, որին առցանց միացել են մասնակիցներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և ԱՄՆ-ից: Այս տարվա օլիմպիադային մասնակցել է միջին և ավագ դպրոցների 87 աշակերտ. 71-ը՝ Հայաստանից, 13-ը՝ ԱՄՆ-ից և 3-ը՝ Արցախից։ Մրցույթին մասնակցել է ՀՀ-ից՝ 14, ԱՄՆ-ից՝ 6 և Արցախից՝ 1 դպրոց:

Նրանք ներկայացրել են 49 հետազոտական կամ փորձարարական նախագծեր՝ ֆիզիկական գիտությունների, կենսաբանության և սոցիալական գիտությունների ոլորտներում: Ուսանողների նախագծերը գնահատվել են ստեղծարարության, գիտական մոտեցման, ըմբռնման և ներկայացման հիման վրա:

Սահմանվել է «Տարվա դպրոց» մրցանակ՝ հիմնված յուրաքանչյուր անվանակարգում և մակարդակում մասնակցող նախագծերի ընդհանուր քանակի վրա: Այս տարի այդ մրցանակը հանձնվել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցին:

Մրցանակակիրների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ Գիտական օլիմպիադայի կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP