Ընդունվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

Ընդունվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը

16:33 05.05.2022

Ազգային ժողովի մայիսի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ կառավարության հեղինակած ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ հարցը քվեարկության նախօրեին ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ օրենքի փոփոխությամբ փորձ է արվում կարգավորել առավել հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրները, որոնք, մասնավորապես, բխում են նախադպրոցական կրթության պետական չափորոշչի սահմանումը հանրակրթության պետական չափորոշչի սահմանման հետ համադրելու և կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը շեշտադրելու անհրաժեշտությամբ:

«Այս փոփոխության օգնությամբ մենք կարողանալու ենք նաև առավել արդյունավետ առաջ տանել նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման գործընթացը, որն արդեն սահմանվել է իբրև պարտադիր պահանջ, և ներկայում գտնվում ենք դրա իրացման փուլում: Նախագծով սահմանվել են մի շարք կարևորագույն լիազորող նորմեր, որոնք թույլ են տալու իրականացնել նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վարձատրության բարձրացման գործընթաց՝ տարակարգերի շնորհման միջոցով: Այս մեխանիզմը ներդրվում է առաջին անգամ, որն ունի կարևոր նշանակություն»,- նշել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքերով՝ հաջորդ կարևորագույն մոտեցումը վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցմանը, որի կարգի լիազորող նորմը նույնպես դրվել է այս նախագծով:

«Սա միանգամայն համահունչ ենք առաջ տանում՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ 500 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման ուղղությամբ, որը թույլ է տալու էապես ընդլայնել նախադպրոցական ծառայությունների ցանցը, և սա առաջ է բերում մանկավարժական կադրերի հասանելիության խնդիր: Ոչ միշտ է, որ հատկապես գյուղական բնակավայրերում կան այդ կադրերը, և տրանսպորտային ծառայությունների փոխհատուցումը հնարավորություն է տալու, որպեսզի նաև հարակից բնակավայրերի մարդիկ կարողանան աշխատել և մեր երեխաների համար ապահովել որակյալ նախադպրոցական կրթություն»,- շեշտել է փոխնախարարը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև լիազորող նորմերի ներառումը ներառական կրթության համատեքստում, որով հնարավորություն է տրվում սահմանել 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը: Ըստ նախարարի տեղակալի՝ մի շարք այլ կարգավորող նորմեր ևս կան, որոնք թույլ են տալու հրատապ խնդիրները կարգավորել ենթաօրենսդրական դաշտում և, ընդհանուր առմամբ, ոլորտում ունենալ ավելի որակյալ և բարելավված իրավիճակ: Նա տեղեկացրել է, որ նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ գրեթե չեն ստացվել. եղածներն էլ հիմնականում խմբագրական բնույթի են եղել:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը՝ առաջարկելով կողմ քվեարկել նախագծին:

Ազգային ժողովի մայիսի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նաև պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Հարակից զեկույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է կառավարության դրական եզրակացությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP