Լարսով անցնելու համար ճանապարհներին սպասում է 2000 բեռնատար, այդ թվում՝ հայկական. ինչ է արվում շուտ փչացող բեռների մասով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Լարսով անցնելու համար ճանապարհներին սպասում է 2000 բեռնատար, այդ թվում՝ հայկական. ինչ է արվում շուտ փչացող բեռների մասով

19:50 05.05.2022

Վերին Լարսի անցակետից մինչև 100 կմ և ավելի հեռավորության վրա տարբեր ճանապարհներին այս պահին կանգնած են շուրջ 2000 բեռնատարներ, որոնց 20 տոկոսը հայկական մեքենաներն են. հերթերը, սակայն, հետզհետե նվազում են, հարցը քննարկվել է նաև Մաքսային ծառայության հետ, հանձն են առել արագ փչացող բեռները ձևակերպելուց հետո արագ բաց թողնելու հարցում աջակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ Արամ Թանանյանը:

Ըստ Թանանյանի՝ մեկ ամիս առաջ հերթում 5000-7000 մեքենա էր սպասում, հիմա արդեն նվազման միտում կա, Ռուսաստանից Վրաստան գծին կանգնած բեռնատարների թիվն արդեն իջել է շուրջ 2000, որոնց 20 տոկոսն է հայկական՝ տարբեր բեռներով, այդ թվում՝ փչացող: Կանգնած են թուրքեր, ռուսներ, ղրղզներ և այլք: Հայկական շատ մեքենաներ դեռ կանգնած են Լարս անցակետից բավականին հեռավորության վրա:

Իսկ թե հերթերի գոյացման պատճառը որն է՝ կցորդը պարզաբանում է, որ այս տարի միայն առաջին եռամսյակում 35 օր Լարսը չի աշխատել՝ Խաչի լեռնանցքում եղանակի հետ կապված: Հաշվարկելով ամեն օր բաց թողնվող 400-450 մեքենաները, ստացվում է, որ շուրջ 12 000 մեքենա չի անցել: Սակայն հիմա եղանակը կարգավորվել է, ըստ Թանանյանի՝ ճանապարհը տևական չի փակվի:

Ընդ որում, շուտ փչացող ապրանքներով բեռնված բեռնատարների հետ կապված մաքսային որևէ արտոնություն չկա: «Եթե գալիս, հասնում են մաքսակետ, շատ արագ անցնում են, մաքսակետ հասնելու հարցն է: Հերթերը կանգնած են ճանապարհների վրա, դա մաքսայինի հետ կապ չունեցող հարց է, բեռը բարձել են, գալիս են մաքսակետով անցնելու, դա կարգավորում է ճանապարհային ոստիկանությունը: Իհարկե, մաքսայինն իրենց հորդորում է հնարավորինս արդար պահել հերթերը, որ չշրջանցեն, բայց անխուսափելի է, առանց դրա չեն կարող»,- ասել է մաքսային կցորդը:

Ըստ նրա՝ Լարսի բացթողունակությունը օրական երկու ուղղությամբ շուրջ 200 բեռնատար է, սակայն երկու ուղղությամբ բաց է թողնվում ավելի քան 900 բեռնատար: Իսկ մարդատարների մասով թողունակությունը 200 է, սակայն բաց է թողնում երկու ուղղությամբ մոտ 1000 մարդատար:

Ըստ Թանանյանի՝ խնդիրը ճանապարհային կարգավորման դաշտում է, որևէ մեկը որևիցե արտոնություն չունի: Արտոնությունից օգտվում են միայն գյուղատնտեսական կենդանիներ տեղափոխող մեքենաները, պայթյունահրավտանգ բեռներ տեղափոխողները: Նա նկատեց՝ վարորդներն իրենք էլ չեն թողնի, որ մեկն արտահերթ գնա: «Ճանապարհային ոստիկանությունը զբաղվում է հերթերի պահպանմամբ: Երբ հերթերը հասնում են Լարս, երբ սկսում են ձևակերպել, շատ արագ ձևակերպում են՝ նախագծայինից մոտ 400-500 տոկոս արդյունավետությամբ»,- եզրափակել է նա:

«Այն մեքենաները, որոնք կանգնած են Լարսի հարակից տարածքում, և հայտնի է, թե ինչ բեռ են տեղափոխում, նրանց հետ կապված մենք դիմել ենք մաքսայինի ղեկավարությանը, որպեսզի աջակցեն, որ հնարավորինս արագ ձևակերպվեն»,-վստահեցրել է Թանանյանը:

Արագ փչացող բեռների հարցը բարձրացվում է բոլորի կողմից, նման բեռներ կան նաև մյուսների բեռնատարներում: Նման խնդիր կա ոչ միայն Ռուսաստանից Վրաստան, այլ նաև Վրաստանից դեպի Ռուսաստան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայում

08:50 26.05.2025

Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայում

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշետը (ՔԴՄ) Իսրայելի կողմից Գազայի հատված օգնության հասցնումը կանխելու գործողությունները որակել է որպես միջազգային իրավունքի խախտում։ «Բնակչությանը սննդի, մարդասիրական օգնության և դեղորայքի մատակարարման ուշացումը ՀԱՄԱՍ-ի դեմ պայքար չէ։ Բնակչությունը պետք է պաշտպանված լինի և ապահովված լինի սննդով նույնիսկ պատերազմի ժամանակ», – ZDF հեռուստաընկերության եթերում ասել է Լաշետը։ Սա, նշել […] ...

Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին

08:40 26.05.2025

Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայի տարածքում անհապաղ հրադադարի օգտին։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X-ում․ «Անմիջապես դադարեցրեք կրակը»։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց վերսկսել բանակցային գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկին «անհապաղ համաձայնելու» […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:30 26.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Աֆղանստանին

08:25 26.05.2025

Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Աֆղանստանին

Ռուսաստանը 1280 տոննա ալյուր է նվիրաբերել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) գրասենյակին Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, որոնք ներկա էին բեռի փոխանցման արարողությանը, ընդգծել են իրենց երկրի հանձնառությունը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի հետ համագործակցության շրջանակներում աջակցելու աֆղան ժողովրդին։ Նրանք հավելել են, որ […] ...

Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում

08:16 26.05.2025

Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում

Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում, նույն օրը Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Ղազախստան։ Այս մասին հայտնել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։ Մելոնին սկզբում պլանավորել էր այցելել Ուզբեկստան, ապա Ղազախստան ապրիլի 25-27-ը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սակայն, […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:06 26.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP