Գյումրիի Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջում բացվեց անվանի ջութակահար, պրոֆեսոր Հմայակ Դուրգարյանի անվան լսարանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Գյումրիի Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջում բացվեց անվանի ջութակահար, պրոֆեսոր Հմայակ Դուրգարյանի անվան լսարանը

17:58 07.05.2022

Գյումրիի  Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում բացվեց ՀՀ վաստակավոր արտիստ, «Մոսկվայի Վիրտոուզներ» կամերային նվագախմբի ջութակահար և դիրիժոր, պրոֆեսոր Հմայակ Դուրգարյանի անվան լսարան։ Միջոցառմանը ներկա են գտնվել  անվանի դիրիժորը, նրա ընտանիքի անդամներն ու նրա արվեստի երկրպագուները։

80-ամյա Հմայակ Դուրգարյանը մասնագիտական կրթությունը Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում է ստացել և սկսել իր երաժշտական գործունեությունը։ Դաշնակահար մայրը ցանկանում էր, որ որդին շարունակի  իր մասնագիտությամբ, բայց  ընդունելության քննությունները գերազանց հանձնելուց հետո նա որոշում է ընտրել  ջութակի բաժինը։

Նախնական երաժշտական կրթությունը հարազատ քաղաքում ստանալուց հետո ուսումը շարունակում է Երևանի պետական կոնսերվատորիայում։ Երիտասարդ տարիներից սկսում է համագործակցել հայտնի երաժիշտների հետ, որպես մենակատար հանդես է գալիս աշխարահռչակ նվագախմբերի հետ, ստանձնում «Մոսկվայի Վիրտոուզներ» կամերային նվագախմբի երկրորդ դիրիժորը և ջութակահարը լինելու պատասխանատվությունը։

Հմայակ Դուրգարյանի կյանքի ու կենսագրության ակնթարթները, հայտնի երաժիշտների հետ համագործակցության դրվագները լուսանկարներով ներկայացված են երաժշտական քոլեջի  այն լսարանում, որն անվանի պրոֆեսորի ծննդյան 80-ամյակի առիթով անվանակոչվեց  նրա  անունով։

1969 թվականից ապրելով ու ստեղծագործելով արտերկրում, Հմայակ Դուրգարյանը միշտ պահել է կապն իր ծննդավայրի ու հարազատ կրթօջախի հետ։ Աշխարհի բոլոր բեմահարթակներից հպարտորեն հնչեցնում իր քաղաքի անունը, հաճախակի  այցելում իր  մանկության հուշերի քաղաքը։

«Ես ամեն գալուց ասում եմ, որ Լենինականը իմ սիրտն է, որտեղից որ այն հանեն, ես արդեն այն չեմ լինի, դրա համար իմ գալը ինձ համար եթե չասեմ հպարտություն է, ապա ոնց որ թե ես նոր ծնվեցի, ամեն իմ գալը Գյումրի ինձ համար նոր ծնունդ է»,- ասում է անվանի ջութակահարը։

Անվանի երաժիշտ-վիրտոուզի երազանքն է Գյումրիում զարգացնել ջութակի կատարողական արվեստը, նոր սերնդին փոխանցել  իր վարպետոթյունը։ Դիրիժորը պարբերաբար առցանց վարպետության դասեր է անցկացնում երաժշտական քոլեջի ուսանողների և դասախոսների համար։

«Ա՛, իմ փափագն է, որ էնքան լավանա էս ուսումնարանը, որ հսկայական կոնկուրս լինի, որպեսզի էստեղ գան սովորելու։ Շատ եմ ուզում, ուղղակի երազում եմ դրա մասին, որ մակարդակը բարձրանա էն մակարդակին, որ բոլորը պատիվ զգան, որ սովորել են այս երաժշտական քոլեջում»,- նշում է անվանի վիրտոուզը։

Միջոցառման ավարտին Հմայակ Դուրգարյանը իր ստորագրությունը թողեց լսարանի նկարներից մեկի անկյունում։ Նախատեսվում է Գյումրիում անցկացնել Հմայակ Դուրգարյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթ-փառատոն, որի ժամանակ Գյումրի կայցելեն աշխարհի լավագույն երիտասարդ  երաժիշտ-կատարողները։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

17:50 02.08.2025

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

Թուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...

BACK_TO_TOP