Մաեստրո Չեքիջյանի բացառիկ համերգը Գյումրիում․ Սուրբ Յոթ Վերք եկեղեցում հնչել են հոգևոր երգեր ու շարականներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Մաեստրո Չեքիջյանի բացառիկ համերգը Գյումրիում․ Սուրբ Յոթ Վերք եկեղեցում հնչել են հոգևոր երգեր ու շարականներ

18:10 09.05.2022

«Շարակնոցում» բոլոր հոգևոր երգերը դասակարգված են ըստ եկեղեցական տոների կամ ձայնեղականների։ Դրանցից շատերը ամեն կիրակի հնչում են հայկական եկեղեցիներում մատուցվող պատարագների ու ժամերգությունների ընթացքում։

Հոգևոր կատարյալ գոհարները Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում  հնչեցին  Հայաստանի ազգային ակադեմիական կամերային երգչախմբի կատարմամբ՝ դիրիժոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ։ Եկեղեցու  կամարների տակ  հնչեց  աստվածային «Սուրբ-սուրբը»։

Սուրբ Աստվածածին եկեղեցին մարդաշատ էր, բացառիկ հոգևոր համերգին Հայաստանի  ազգային ակադեմիական երգչախմբը  ներկայացել էր փոքր կազմով, եկեղեցու յուրօրինակ ակուստիկայի շնորհիվ ակապելլա կատարմամբ շարականները հնչում էին կատարյալ մաքուր։

85 տարի առաջ հիմնադրված կամերային երգչախումբն արդեն 60 տարի ղեկավարում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս, խմբավար Հովհաննես Չեքիջյանը։

Անցած վեց տասնամյակների ընթացքում 94-ամյա կոմպոզիտորի ձեռագիրն անփոփոխ է մնացել, նույն ավյունով ու պատասխանատվությամբ շարունակում է ստեղծագործական աշխատանքը։ Գյումրիի առաջնորդանիստ եկեղեցում համերգ ունենալու ցանկությունը եղել է մաեստրոյինը։

«60 տարի մաեստրոն փայլուն համերգներ է ունեցել աշխարհով մեկ և դեռ պիտի շարունակի համերգներ ունենալ, որովհետև, փառք Աստծո, ինչպես տեսնում եք, մաեստրոն էլ ավելի մեծ եռանդով է հիմա սկսել աշխատել, այնպես որ, եթե Աստված հաջողի, այս տարի մի քանի անգամ կայցելենք Գյումրի և Հայաստանի տարբեր մարզերի եկեղեցիներում համերգներ կունենանք»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը։

Աշխարհի ամենահայտնի բեմերից հայ հոգևոր երգերը հնչեցրած ու հանրահռչակած երգչախումբը վերջին տարիներին համերգասրահների փոխարեն նախընտրում է ելույթներ ունենալ  հայկական եկեղեցիներում ու վանքերում։

Եկեղեցու ներսում, լռության մեջ մոտ մեկ ժամ հնչեցին Ֆորեի ու Մոցարտի ռեքվիեմները, Կոմիտասի Հրեշտակային շարականն ու այլ հոգևոր երգեր։ Հանդիսականի համար հոգևոր համերգը մաքրագործվելու, լուռ աղոթելու բացառիկ առիթներից էր։

Առաջին անգամ եկեղեցում չդադարող ծափահարություններ լսվեցին, հանդիսատեսը  հոտնկայս իր խոնարհումը հայտնեց մաեստրո Չեքիջյանին ու ակադեմիական երգչախմբի բոլոր երաժիշտ-կատարողներին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

17:50 02.08.2025

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

Թուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

17:40 02.08.2025

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...

BACK_TO_TOP