ԵՄ-ն պետք է մտածի ՌԴ արժութային պահուստներն Ուկրաինայի վերականգնմանը փոխանցելու մասին․ Բորել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

ԵՄ-ն պետք է մտածի ՌԴ արժութային պահուստներն Ուկրաինայի վերականգնմանը փոխանցելու մասին․ Բորել

14:05 09.05.2022

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ ԵՄ երկրները պետք է լրջորեն մտածեն այն մասին, որ Ռուսաստանի սառեցված արժութային պահուստները փոխանցեն Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման համար։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ժոզեպ Բորելը Financial Times-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն իր վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի կենտրոնական բանկի միլիարդավոր դոլարների պահուստները՝ ահաբեկչությունից տուժածներին փոխհատուցում վճարելու և երկրին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Ըստ Բորելի՝ տեղին կլիներ նման մի բան մտածել նաև Ռուսաստանի հետ կապված։

«Ես շատ կողմ կլինեի, քանի որ դա միանգամայն տրամաբանական է։ Գումարը մեզ մոտ է, և թող ինչ-որ մեկն ինձ բացատրի, թե ինչու դա կարելի է անել աֆղանական փողերով, բայց ոչ՝ ռուսական»,- ասել է Բորելը։

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո ԵՄ-ն և արևմտյան այլ երկրներ սառեցրին Ռուսաստանի Կենտրոնական բանկի մոտ 300 միլիարդ դոլարի ոսկեարժութային պահուստները։

Financial Times-ը գրում է, որ Եվրամիությունն արդեն սկսել է մտածել, թե ինչպես կարելի է այդ գումարն օգտագործել պատերազմից հետո Ուկրաինան վերականգնելու համար, սակայն Բրյուսելը դեռ պաշտոնական առաջարկներով ու ծրագրերով չի հանդես եկել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

14:43 05.08.2025

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

Ճապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

14:34 05.08.2025

31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

14:26 05.08.2025

Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարար

Կալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ը

14:14 05.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ը

Երևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: […] ...

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

14:07 05.08.2025

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...

ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրել

14:04 05.08.2025

ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրել

Հաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին. ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, […] ...

BACK_TO_TOP