19:29 31.07.2018
Լոռու մարզի դատախազությունում հերթական քրեական գործերն են հարուցվել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից՝ հավելելով. «ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետների կողմից սպասարկման տարածքում հաշվառված մի շարք քաղաքացիներից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու վերաբերյալ:
Դրանից բացի՝ Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդում են տվել այն մասին, որ 2008-2018թթ., տարբեր ժամանակահատվածներում, Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մի քանի մասնագետներ իրենց ընտանիքին հասանելիք նպաստը ստանալու համար պահանջել և ստացել են յուրաքանչյուր տարվա մեկից մինչև չորս ամսվա նպաստի գումարը:
Այս հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ նաև առ այն, որ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետը, 2012-2017թթ. իր սպասարկման տարածքների սոցիալական անապահովության նպաստից օգտվող 7 բնակիչներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նրանց նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց պահանջել և ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 1.058.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:
Առկա են տվյալներ, որ նույն բաժնի մասնագետները 2008-2017թթ. նույնպիսի գործողություններ են կատարել սոցիալական անապահովության նպաստից օգտվող 4 շահառուների օգտին՝ դրա դիմաց պահանջելով և ստանալով խոշոր չափերի՝ 769.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Դրանից բացի՝ ըստ նախապատրաստված նյութերի՝ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի աշխատակիցները նախնական համաձայնության են եկել «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների ծառայողների հետ և, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց 2 անձանց գիտության, տարածքային գործակալության համակարգչային բազայում վերջիններիս սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով, նրանց անվամբ ապօրինի ձևակերպել են ընտանեկան նպաստներ: Ապա գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով կազմել են կեղծ ցուցակներ և անձամբ ստանալով՝ խարդախության եղանակով հափշտակել նրանց անվամբ ելքագրված զգալի չափերի՝ 348.000 ՀՀ դրամ գումարը:
Միաժամանակ, ձեռք բերված առերևույթ փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք, իրենց լիազորությունների շրջանակում բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելու միջոցով անչափահաս Մ. Ռ.-ին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբը սահմանելու և արդյունքում հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար, 2018 թվականի մարտ ամսին վերափորձաքննության ժամանակ, որպես կաշառքի միջնորդ հանդես եկող աշխատակցի միջոցով, պահանջել են 80.000 ՀՀ դրամ կաշառք:
Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշմամբ՝ նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 2-րդ մասի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ կետերի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 1-ին մասի, 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նույն ժամանակահատվածում Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի 2 բնակչի կողմից ներկայացված հաղորդումների առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել, որ Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության առաջատար մասնագետը 2009-2017թթ. իրենց սպասարկման տարածքներում բնակվող 2 շահառուներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու, նպաստի վճարումը չդադարեցնելու դիմաց ինչպես անձամբ, այնպես էլ օպերատորի միջոցով պահանջել և ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 1.227.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն տալու հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզի դատախազության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 3121-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Երկու քրեական գործերն էլ նախաքննություն իրականացնելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...
21:30 25.06.2025
38-ամյա Հրայր Մկոյանն ու ևս 5 ֆուտբոլիստներ հեռացել են «Շիրակից»Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Հրայր Մկոյանը, սերբ դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը, աֆրիկացիներ Մաջիկո Տրաորեն, Մորի Կոնեն, Սեդրիկ Դոն և Ալի Կուլիբալին հեռացել են Գյումրիի «Շիրակից»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է նրանց պայմանագրերի ժամկետը: 38-ամյա Մկոյանն իր հարազատ ակումբ էր վերադարձել 2023 թվականի հուլիսին: Պաշտպանը Գյումրիի թիմում խաղացել էր նաև 2004-2007, 2012-2013, […] ...
21:20 25.06.2025
Էրդողանը հայտարարել է, որ S-400-ի հարցը փակված էԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի քննարկել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգը, սակայն նրա հետ խոսել է F-35 ինքնաթիռների մասին։ «Մենք Թրամփի հետ մեր հանդիպման ժամանակ չենք քննարկել S-400-ը։ Այն մեր օրակարգում չէր։ Եվ այս հարցն արդեն փակված է, հարցը որոշված է։ Մենք քննարկել ենք F-35-ի հարցը», […] ...
21:10 25.06.2025
Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը, Հայաստանի հետ կապված, նոր թափ է ստանում․ Արաքս Փաշայան«Հեռանկարն» այսօր հեռավար զրուցել է արաբագետ Արաքս Փաշայանի հետ։ Անդրադարձ է եղել Իրան-Իսրայել կոֆլիկտի վերջին զարգացումներին և մեր՝ ավելի նեղ տարածաշրջանում դրանց հնարավոր ազդեցություններին։ Իրան-Իսրայել գլոբալ կոնֆլիկտի այս փուլը ավարտվա՞ծ կարող ենք համարել, թե՞ սա ընդամենը հրադադար է, որը չի բացառում նոր հարձակումները։ Հետագա զարգացումների ո՞ր սցենարն է ավելի հավանական։ Այս թեմաներից է խոսել արաբագետը, […] ...