15:55 09.05.2022
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում յոթ տարվա ընդմիջումից հետո վերաբացվել է Մերձավոր Արևելքի հայ համայնքի ամենամեծ եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը։ Այս մասին հաղորդում է Bianet պարբերականը։ Առաջին պատարագը մատուցվել է կիրակի՝ մայիսի 8-ին, Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի մասնակցությամբ։
2015 թվականին եկեղեցին ստացել էր Եվրոպական միության Մշակութային ժառանգության մրցանակը՝ Europa Nostra մրցանակը։ Լրատվամիջոցը հաղորդում է, որ 2015-2016 թվականներին Դիարբեքիրի Սուր թաղամասում տեղի ունեցած բախումների ժամանակ Սուրբ Կիրակոս եկեղեցին վնասվել էր և փակվել։
Ավելի քան 800 տարվա պատմություն ունեցող եկեղեցին կառուցվել է 1376 թվականին։ Նախկինում այն բազմիցս ավերվել և վերականգնվել է, իսկ եկեղեցու որոշ հատվածներ նույնիսկ ամբողջությամբ վերակառուցվել են 1880-ականներին։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սուրբ Կիրակոս եկեղեցին ծառայել է որպես գերմանական կենտրոնակայան, այնուհետև օգտագործվել է որպես Sümer Bank-ի պահեստային շենք: Եկեղեցին կրկին օգտագործվել է պաշտամունքի համար 1960-1980 թվականներին։
Սուրբ Կիրակոս եկեղեցին բազմաթիվ հրդեհների էր ենթարկվել և երկար տարիներ ավերակ էր։ Դիարբեքիրի քաղաքապետարանի և հայ համայնքի աջակցությամբ եկեղեցին 30 տարի անց վերականգնվել էր և 2012 թվականին վերաբացվել պաշտամունքի համար։
14:34 05.08.2025
31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...
14:26 05.08.2025
Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարարԿալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...
14:14 05.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ըԵրևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: […] ...
14:07 05.08.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոսՕգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...
14:04 05.08.2025
ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրելՀաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին. ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, […] ...
13:21 05.08.2025
Ռուբիոն Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովումըԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ: «Պետքարտուղարը և արտգործնախարար Բարոն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չի մշակի կամ ձեռք չի բերի միջուկային զենք։ Նրանք նաև քննարկել են Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտը, Ադրբեջանի և […] ...