«Մեծ հաղթանակների դեմքերը». Գյումրիում բացվել է Մեծ Հայրենականի մասնակից 110 վետերանների դիմանկարների ցուցահանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

«Մեծ հաղթանակների դեմքերը». Գյումրիում բացվել է Մեծ Հայրենականի մասնակից 110 վետերանների դիմանկարների ցուցահանդեսը

18:27 09.05.2022

Հաղթանակի 77-ամյակի առիթով այսօր Գյումրիի քաղաքային պատկերասրահում բացվել է լուսանկարիչ Տաթև Մնացականյանի հեղինակային «Մեծ հաղթանակների դեմքերը» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Մեծ հայրենականի  մասնակից 110 վետերանների դիմանկարները։ Նախագծի հեղինակը անցած տարի շրջել է Հայաստանի բոլոր բնակավայրերով, հանդիպել ու լուսանկարել է վետերաններին, որոնց մի մասն արդեն հատել է կյանքի մեկ դարը։

«Իմ կատարած աշխատանքը նվիրված է հայ վետերաններին և նրանց, ովքեր որ կենդանի են հիմա։ Ցավոք, նախագիծը մինչև սկսելը 500 հոգի էին, երբ որ արդեն սկսեցի՝ մնացել էին 200-ը, մինչև նախագիծը իրականացավ՝ մնացին 110 վետերաններ։ Այսօր 110 դիմանկարներ մենք կարող ենք տեսնել, հիանալ և մեծ հարգանք ու պատիվ տալ իրենց»,- նշում է վավերագրական նախագծի հեղինակը։

Մեծ հաղթանակի դեմքերին հավերժացնելու պատճառներից մեկն էլ լուսանկարչուհու համար հարգանքի ու խոնարհումի զգացումն է եղել։ Տաթև Մնացականյանի պապը ևս Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներից է եղել, ռազմաճակատից տուն չի վերադարձել։ Եզակի  վավերագրական լուսանկարների  ցուցահանդեսի ավարտից հետո դրանք փոխանցվելու են վետերաններին։

«Կար շատ կարճ ժամանակ իրականացնելու այս նախագիծը, ինչու կարճ, որովհետև  ժամանակը և տարիքը շատ-շատ թանկ էին։ Ես մոտ 50-ից ավելի քաղաքներում և բնակավայրերում եմ եղել, գյուղեր կային, որ սահմանամերձ տարածքներում էին գտնվում, շատ դժվար էր այնտեղ հասնելը։ Պայմանավորվում էի, գնում, հանդիպում էի վետերաններին ու նկարում էի նրանց»,- պատմում է նախագծի հեղինակը։

Հետաքրքիր ֆոտոշարքի մի  մասը ցուցադրության չի ներկայացվել, լուսանկարներն արդեն փոխանցվել են այն վետերանների հարազատներին, որոնք նախագծի իրականացման մեկ տարվա ընթացքում մահացել են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

17:50 02.08.2025

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

Թուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

17:40 02.08.2025

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...

BACK_TO_TOP