17:47 09.05.2022
ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն ափսոսանք է հայտնել Վարշավայում Ռուսաստանի դեսպանի վրա հարձակման կապակցությամբ՝ ասելով, որ դա չպետք է տեղի ունենար։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է պաշտոնական այցով Իրանում գտնվող նախարարը։
«Այն, ինչ տեղի ունեցավ Ռուսաստանի դեսպանի հետ այսօր զոհված խորհրդային զինվորների շիրիմներին ծաղկեպսակներ դնելու ժամանակ, միջադեպ է, որը չպետք է տեղի ունենար, միջադեպ, որն, անշուշտ, ցավալի է։ Դիվանագետները հատուկ պաշտպանվածություն ունեն՝ անկախ իրենց ներկայացրած կառավարությունների վարած քաղաքականությունից»,- ասել է Ռաուն։
Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը հարձակման էր ենթարկվել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրում ծաղիկներ դնելիս: Ռուսաստանի Դաշնության դեսպանի, նրա կնոջ և նրան ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ էին լցրել և թույլ չէին տվել գնալ հուշահամալիր։ Մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել էին դիվանագետներին ու օգնել նրանց մոտենալ մեքենային։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Վարշավայում խորհրդային զինվորների գերեզմանատանը ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ Ռուսաստանի դեսպանի վրա հարձակումը ապացուցում է, որ Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել։
14:43 05.08.2025
Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացելՃապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...
14:34 05.08.2025
31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...
14:26 05.08.2025
Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարարԿալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...
14:14 05.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ըԵրևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: […] ...
14:07 05.08.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոսՕգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...
14:04 05.08.2025
ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրելՀաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին. ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, […] ...