22:07 31.07.2018
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ, որի՝ առաջին վեց ամիսներին հավաքագրվել է 446 մլրդ 615 մլն 735 հազար դրամի հարկ: Դրանից 343 մլրդ 794 մլն 934 հազարը հավաքագրել են հարկային, մնացած մասը՝ մաքսային մարմինները: Համաձայն 2018թ. պետական բյուջեի՝ ամբողջ տարվա համար նախատեսվում է հավաքագրել 1 տրիլիոն 248 մլրդ հարկեր ու տուրքեր: Առաջին կիսամյակում միայն 1000 խոշոր հարկատուների կողմից հավաքագրվել է բյուջեով նախատեսվածի 35.78%-ը:
Հայաստանի 10 ամենախոշոր հարկատուները 2018թ. առաջին կիսամյակում միասին վճարել են 120 մլրդ 20 մլն 625 հազար դրամի հարկ, որը կազմում է 1000 խոշորների վճարածի՝ 26.9%-ը: Վճարվածի 96 մլրդ 298 մլն 390 հազար դրամը հավաքագրվել է հարկային մարմինների կողմից, մնացածը՝ մաքսային:
2018թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ վճարած 24 մլրդ 642 մլն 595 հազար դրամով: Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 20 մլրդ 736 մլն 294 հազար դրամ հարկերով: Հաջորդում են «Գրանդ Տոբակոն» (16 մլրդ 699 մլն 240 հազար դրամ), «Գոեպրոմայնինգ գոլդը» (8 մլրդ 871 մլն 429 հազար դրամ), «Սի ՓԻ Էս Օյլ Քորփորեյշնը» (8 մլրդ 166 մլն 858 հազար դրամ), «Ֆիլիպ Մորիս Արմենիան» (8 մլրդ 155 մլն 871 հազար դրամ), «Ալեքս Հոլդինգը» (7 մլրդ 678 մլն 258 հազար դրամ), «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը (7 մլրդ 84 մլն 646 հազար դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (6 մլրդ 518 մլն 982 հազար դրամ): Առաջին տասնյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ» ընկերությունը՝ վճարած 5 մլրդ 839 մլն 481 հազար դրամի հարկերով:
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...
21:30 25.06.2025
38-ամյա Հրայր Մկոյանն ու ևս 5 ֆուտբոլիստներ հեռացել են «Շիրակից»Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Հրայր Մկոյանը, սերբ դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը, աֆրիկացիներ Մաջիկո Տրաորեն, Մորի Կոնեն, Սեդրիկ Դոն և Ալի Կուլիբալին հեռացել են Գյումրիի «Շիրակից»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտվել է նրանց պայմանագրերի ժամկետը: 38-ամյա Մկոյանն իր հարազատ ակումբ էր վերադարձել 2023 թվականի հուլիսին: Պաշտպանը Գյումրիի թիմում խաղացել էր նաև 2004-2007, 2012-2013, […] ...
21:20 25.06.2025
Էրդողանը հայտարարել է, որ S-400-ի հարցը փակված էԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի քննարկել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգը, սակայն նրա հետ խոսել է F-35 ինքնաթիռների մասին։ «Մենք Թրամփի հետ մեր հանդիպման ժամանակ չենք քննարկել S-400-ը։ Այն մեր օրակարգում չէր։ Եվ այս հարցն արդեն փակված է, հարցը որոշված է։ Մենք քննարկել ենք F-35-ի հարցը», […] ...
21:10 25.06.2025
Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը, Հայաստանի հետ կապված, նոր թափ է ստանում․ Արաքս Փաշայան«Հեռանկարն» այսօր հեռավար զրուցել է արաբագետ Արաքս Փաշայանի հետ։ Անդրադարձ է եղել Իրան-Իսրայել կոֆլիկտի վերջին զարգացումներին և մեր՝ ավելի նեղ տարածաշրջանում դրանց հնարավոր ազդեցություններին։ Իրան-Իսրայել գլոբալ կոնֆլիկտի այս փուլը ավարտվա՞ծ կարող ենք համարել, թե՞ սա ընդամենը հրադադար է, որը չի բացառում նոր հարձակումները։ Հետագա զարգացումների ո՞ր սցենարն է ավելի հավանական։ Այս թեմաներից է խոսել արաբագետը, […] ...
20:58 25.06.2025
Սպերցյանը «Մանչեսթեր Յունայթեդի», ՊՍԺ-ի, «Ատալանտայի», «Բրենթֆորդի» և «Այաքսի» ուշադրության կենտրոնում էՀայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է եվրոպական մի շարք թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, գրել է Tutto Atalanta-ն՝ հղում կատարելով L’Eco di Bergamo-ին։ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այստեղ Սպերցյանին դիտարկում են որպես թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշին փոխարինող։ Պորտուգալացի ֆուտբոլիստը, չնայած մերժել է կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու առաջարկը, ամառային տրանսֆերային […] ...
20:48 25.06.2025
ԱՄՆ-ը կքննարկի Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգերի մատակարարման հարցըՄիացյալ Նահանգները կքննարկի Կիևի իշխանություններին լրացուցիչ ՀՕՊ համակարգեր, մասնավորապես՝ Patriot, մատակարարելու հնարավորությունը, սակայն այդ համակարգերն անհրաժեշտ են հենց Վաշինգտոնին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Հաագայում կայացած մամուլի ասուլիսում։ «Կիևի իշխանությունները ուզում են հակահրթիռային համակարգեր, Patriot համալիրներ, մենք կուսումնասիրենք, թե արդյոք կարող ենք դրանցից մի քանիսը տրամադրել։ Գիտեք, դրանք չափազանց […] ...