Դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարի մեկնարկը տրվել է Գյումրիից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարի մեկնարկը տրվել է Գյումրիից

18:11 10.05.2022

Այսօր Գյումրիում մեկնարկել է լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան դպրոցականների ֆուտբոլի փորձնական մրցաշարը։ Այն անցկացվում է «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հովանու ներքո՝ աջակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ԿԳՄՍ նախարարության։ Մրցումներին մասնակցում էին չորս թիմեր՝ երեքը Գյումրիից, մեկը՝ Վանաձորից։ Պատանի ֆուտբոլիստների համար լավագույն հնարավորություններից մեկն է ստեղծվել բակայինից  դեպի մեծ ու պրոֆեսիոնալ ֆուտբոլ տեղափոխվելու համար։

Մրցապայքարում Գյումրիի թիվ 19  ռուսական և թիվ 23 միջնակարգ դպրոցների  ֆուտբոլային թիմերն են։ Նրանց խաղով տրվեց անվանի դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի մեկնարկը։

Ֆուտբոլային մրցաշար անցկացնելու նպատակը  նոր ու տաղանդավոր պատանի ֆուտբոլիստների բացահայտումն է։ Ըստ նախագծի հեղինակների՝ հանրապետության ամենահեռավոր գյուղերում կան շատ տաղանդավոր տղաներ, որոնք դեռ մանկուց զբաղվում են  սիրողական ու բակային ֆուտբոլով, նրանց պետք է հայտնաբերել ու պատրաստել  սերնդափոխության։

«Սա ոնց որ պիլոտային ծրագիր լինի, և ինչ նպատակ ունենք, որ երեխաները փողոցից կտրվեն, զբաղվեն սպորտով, որովհետև ֆուտբոլը այնպիսի մարզաձև է, որ կարողանում է հավաքի տարբեր ներկայացուցիչների տարբեր հնարավորություն ունեցող երեխաների, որ իրենք սկսեն պարապելու ժամանակ նաև իրար հետ շփվել, ընկերություն ու բարեկամություն անեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է հայտնի մարզիկի եղբայրը՝ «Բարության ուղի» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Բերեզովսկին։

Բակային ֆուտբոլից է սկսել իր կարիերան Հայաստանի ազգային հավաքականի  լեգենդար  դարպասապահ Ռոման Բերեզովսկին։ 20 տարի պաշտպանելով հավաքականի դարպասը, բազմաթիվ հաղթական պահեր է պարգևել ֆուտբոլասերներին։ Իր համար ևս ուրախալի է, որ մրցաշարի մեկնարկը տրվում է սպորտային քաղաքից։

«Գիտեք, Գյումրին միշտ  Հայաստանին շատ սպորտսմեններ է տվել, ուժեղ սպորտսմեններ է ունեցել, բացի դրանից՝  մարդկային առումով շատ հումորով մարդիկ են։ Ինձ թվում է՝ շատ լավ է, որ հենց այստեղից է սկսվում մրցաշարը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

Ռոման Բերեզովսկին թեև հիմա ակտիվ ֆուտբոլով չի զբաղվում, բայց ուշադրությամբ հետևում է հայկական ֆուտբոլային թիմերի խաղերին, նկատում խոստումնալից, պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստների, որոնք արժանի են համալրելու ազգային ու մյուս հավաքականների կազմերը։

«Որ մենք ունենք  ապագա, դա հարյուր տոկոս է, մի քիչ ժամանակի հարց է, որովհետև նոր է գալիս մեր ավելի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ջահելությունը»- վստահեցնում է Ռոման Բերեզովսկին։

Շիրակի մարզում ևս կա այդ պոտենցիալը։ Հայաստանի  Ֆուտբոլի ֆեդերացիան արդեն մի քանի տարի է՝ հեռավոր գյուղերում հիմնում է մինի ֆուտբոլի դաշտեր ու փորձում զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը՝ ստեղծելով աշակերտական թիմեր, անցկացնելով միջհամայնքային մրցաշարեր։

Հաջորդ տարի Ռոման Բերեզովսկո անվան  մրցաշարին կմասնակցեն նաև մարզի գյուղական համայնքների պատանեկան ֆուտբոլային թիմերը, մրցաշարը կանցկացվի նաև Տավուշի, Սյունիքի  մարզերում։

Մրցաշարի հաղթող թիմը կորոշվի հանրապետական փուլի արդյունքներով։ Լավագույնները կպարգևատրվեն գավաթներով ու մեդալներով, իսկ առավել աչքի ընկած տաղանդավոր պատանիները հնարավորություն կստանան ընդգրկվելու հայկական առաջատար ֆուտբոլային թիմերի կազմերում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

17:50 02.08.2025

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

Թուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

17:40 02.08.2025

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...

BACK_TO_TOP