18:45 11.05.2022
Գյումրիի ավագանու այսօրվա նիստում քննարկված 21 օրակարգային հարցերի հիմնական մասը վերաբերել է նախկինում ընդունված ավագանու որոշումների, բյուջեի նախագծում փոփոխությունների կատարմանը, ինչպես նաև ֆինանսական հատկացումներին։ Սոցիալապես անապահով 110 ընտանիքների 1 միլիոն 690 հազար դրամ է հատկացվել, մոտ 900 հազար դրամ էլ նախատեսվեց հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների համար։ Իսկ «Գյումրիի օրը» որոշվեց սեպտեմբերի փոխարեն այսուհետև նշել օգոստոսին։
Գյումրիի ավագանու անդամներին ներկայացվեց, թե ինչի հաշվին են ավելացել բյուջեի եկամուտները և, հետևաբար, նաև ծախսային մասը։ Այս մասին նիստում ավետեց քաղաքապետի խորհրդականը։ Ֆինանսական հաջողությունն, ըստ խորհրդականի, նախկին գույքահարկն ու հողի հարկը միավորելով՝ մեկ հարկատեսակ սահմանելու արդյունքում է եղել։ Բացի դրանից, տնտեսումներ են ունեցել, որից 14 միլիոն 600 հազար դրամը կուղղեն փողոցաշինությանը։
«Ավելացված գումարը մենք նախատեսել ենք ծախսել՝ 14 միլիոն 400 հազար դրամը փողոցների ընթացիկ նորոգումների նպատակով, իսկ 16 միլիոն 400 հազար դրամը կտեղափոխվի աշխատավարձի հոդվածին»,- զեկուցել է Գյումրիի քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը։
Ըստ այդմ՝ 16 միլիոն 400 հազար դրամն աշխատավարձի հոդված փոխանցելով, հունիսից բարձրացնում են համայնքային ենթակայության կառույցների աշխատավարձերը։ 10%-ով բարձր աշխատավարձ կստանա նաև քաղաքապետարանի աշխատակազմը, ֆինանսական առաջընթացը վերաբերում է ընդհանուր՝ 2023 աշխատակիցների, իսկ ամբողջ տարվա համար բյուջեից կհատկացվի 150 միլիոն դրամ։
«Բոլոր աշխատողների աշխատավարձը հունիսի մեկից 10 տոկոսով, առայժմ, կարողացել ենք բարձրացնել։ Կապված աշխատավարձերի բարձրացման հետ՝ փոխվում են հիմնականում ՀՈԱԿ-ների տարիֆիկացիաները։ Ներկայացնում ենք ավագանու հաստատմանը նախագիծն ու նոր հաստիքացուցակները»,- նշել է քաղաքապետի խորհրդականը։
Հաջորդ ֆինանսական հատկացումը կատարվեց Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցի դահլիճի նախասրահի վերանորոգման համար։ Երաժշտական դահլիճը վերապրոֆիլավորվում է կամերային երաժշտության տան, իսկ նախասրահի վերանորոգման անհրաժեշտությունն առաջացել է վթարային վիճակում գտնվող մեծ ու հին պատուհանների պատճառով։
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...
17:40 02.08.2025
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...