Գյումրիի 62 նոր միկրոավտոբուսներում մետաղադրամ ընդունող սարքեր և տեսախցիկներ են տեղադրվելու․ երթուղի դուրս կգան հունիսին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Գյումրիի 62 նոր միկրոավտոբուսներում մետաղադրամ ընդունող սարքեր և տեսախցիկներ են տեղադրվելու․ երթուղի դուրս կգան հունիսին

19:59 11.05.2022

Գյումրիի ավագանու այսօրվա նիստի ֆինանսական ամենամեծ հատկացումը տեղական բյուջեից բաժին է հասել դեռ մեկ տարի առաջ սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված 62 նոր միկրոավտոբուսների տեխնիկական հագեցվածության ապահովմանը։ Տրասնպորտային միջոցները դեռ չեն շահագործվում, բայց կարևոր համարվեց դրանցում մետաղադրամ ընդունող սարքերի ու տեսախցիկների տեղադրումը։

«Այս ընթացքում ամբողջ ծախսերը արել ենք, էս պահին մնացել է արդեն վերջնական ծախսերը կատարել։ Ձեռք ենք բերում մետաղադրամ ընդունող սարքեր և տեսախցիկներ բոլոր մեքենաների համար, նախատեսված է տրամադրել 16 միլիոն 285 հազար դրամ»,- հայտարարեց Գյումրիի քաղաքապետի խորհրդականը։

Բացի դրանից, պարզվեց, որ 900 միլիոն դրամով ձեռք բերված միկրոավտոբուսների համար քաղաքապետարանը մոտ մեկ տարի է՝ լրացուցիչ ծախսեր է կատարել՝ ԱՊՊԱ պայմանագրեր է կնքել, ամբողջ ձմեռ շարժիչներն է գործի գցել։ Այսքանից հետո, թե երբ են վերջապես դրանք երթուղի դուրս գալու, այս անգամ քաղաքապետը ժամկետներ հայտարարեց։

«Ավտոպարկի չկառուցելու հետ կապված ձգձգվել է, հիմա մենք նախատեսել ենք մինչև մայիսի վերջ, հունիսի սկիզբ գոնե կարողանանք մեր տրանսպորտն արդեն շահագործել, որ մեր բնակչությանը կարողանանք նորմալ սպասարկել»,- ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

 

Մինչ այդ կավարտվի նաև ավտոպարկի ձգձգված շինարարությունը։ Շահագործման մեկնարկին սպասելիս մեկ գործընթաց էլ են ավարտել, ձևավորել են «Գյումրիի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը, որն էլ այսօր, ավագանու որոշմամբ, ունեցավ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչ նիստը քննարկվել  էր պաշտոնակատարի այլ թեկնածուի անուն, բայց նիստում ներկայացվեց  մեկ ուրիշի՝ Գրիգոր Մաթևոսյանի թեկնածությունը։ Նրան ճանաչում են որպես ավագանու նախկին անդամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP