20:53 12.05.2022
Մեկուկես տարվա դադարից հետո վերսկսվել է նոր ծննդատան շինարարությունը։ Մեկնարկը եղել էր 2019 թվականին, շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Երեք տարի առաջ ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքված հուշագրով նոր բուժհաստատությունում են միավորվելու Գյումրիի ծննդատունը և Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը։
Երկու բուժկենտրոննների միջնամասում հատկացված փոքր հողատարածքում, որը պատկանում է մանկական հիվանդանոցին, երեք տարի առաջ սկսված շինարարությունը հիմքերի բետոնալցման, պատերի շարման աշխատանքներից հետո դադարեցվել էր, բայց շինարարական տեխնիկան մնում էր տարածքում։ Մեկուկես տարվա դադարի պատճառն, ըստ աշխղեկի, եղել է միայն տեխնիկական։
«Մի փոքր տեխնիկական խնդիրներ կային, որոնք հիմա վերացվել են, էս պահին ունենք որմնադիրներ, որոնք արդեն շենքում շար են անում, առաջիկա օրերին կունենանք տարբեր բրիգադներ աշխատանքային և շինարարությունը կգնա առաջ»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշել է «Ամոր Քստրաքշն» ընկերության շինարարության ղեկավար Հմայակ Հարությունյանը։
Տեխնիկական խնդիրներից մեկն էլ վերաբերել է նախագծային լրամշակումներին։ Այս մասին նշում է արդեն Գյումրիի գլխավոր ճարտարապետը։ Ըստ Հենրիկ Գասպարյանի ,թեև նախագիծը ուղարկվել էր քաղաքաշինության կոմիտե, հաստատվել ու ստացել էր շին թույլտվություն, բայց ընթացքում քաղաքապետարանն է նաև որոշ պահանջներներկայացրել, որն էլ ըստ գլխավոր ճարտարապետի, եղել է շինարարության դադարեցման պատճառներից մեկը։
«Իհարկե նախագիծն անցել էր պետական փորձաքննություն, բայց շինարարությունը սկսելուց առաջ պետք է ներկայացներ հինգերորդ ձև, որն իր մեջ ներառում է կապալի պայմանագիրը և շինարարի հետ հեղինակային հսկողությունը, որի հիման վրա պետք է շինթույլտվությունը տրվեր։ Բացի դրանից, մենք մի քանի նկատառումներ էինք հաշվի առել նախագծի հետ կապված և առաջարկել ենք լրամշակման աշխատանքներ կատարել, որ նաև կախված տեղադիրքից, հարևանների հետ հողային խնդիրների հարցերը լուծվեն»,- պարազաբանել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
3200 քմ ընդհանուր տարածքով շինհրապարակում աշխատանքները մի քանի օր է վերսկսվել են։ Մեկուկես տարում եռահարկ շենքի քարային, պատերի կառուցման աշխատանքներն են հասցրել ավարտել։ Ըստ պետական փորձաքննության, շենքը կունենա ծննդօգնության սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Որպես ախտորոշիչ կենտրոն կօգտագործվի նաև նկուղային հարկը, որը ստորգետնյա անցումով կմիանա մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցի մասնաշենքին։
Դադարներով ընթացող շինարարությունը երբ կավարտվի, շինընկերութոյւնը դեռ ժամկետներ չի նշում, քաղաքապետարան ևս այդ մասին համապատասխան փաստաթուղթ չի ներկայացվել։ Ըստ հուշագրի, նոր ծննդատունը պետք է շահագործման հանձնվեր 2020-ին։
Քաղաքապետարանում սպասում են շվեյցարահայ գործարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի հետ հանդիպմանը, որի ընթացքում կքննարկվի նաև նախկին Երկաթգծի հիվանդանոցի պատմաճարտարապետական շենքերի տնօրինման հարցը։ Տարիներ առաջ դրանք անհատույց օգտագործման են տրամադրվել արտադրական նշանակությամբ օգտագործելու համար, որտեղ կարճ ժամանակահատվածում գործեցին կարի արտադրամասեր։
«Մենք սպասում ենք նրա հետ հանդիպման, մենք խնդրել ենք, որ ինքը կամ իրա ներկայացուցիչը ժամանեն Գյումրի, հանդիպումներ ունենանք, որ հստակեցնենք մեր հետագա ծրագրերը, հետո նոր կոնկրետ քայլեր ձեռնարկենք»,- նշել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը։
700-ից ավելի աշխատատեղ ստեղծելուց բացի, պայմանագրային պարտավորություններից էր վերականգնել պատմաճարտարապետական շենքերն ու շինությունները, որոնք կատարվել են մասամբ։
Բուհաստատությունից արտադրական նշանակության վերափոխված խոշոր երկհարկանի մասնաշենքերից երկուսն հիմա դատարկ են, իսկ տարածքն հսկող անվտանգության աշխատակցի ասելով, մեկ արտադրամաս շահագործվում է, որտեղ մուտքը, փաստորեն, արգելված էր։
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...