15:32 12.05.2022
Մայիսի 11-14-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի Ավստրիայի կոմիտեն դոկտ. Յասմին Դում-Թրագուտի ղեկավարությամբ, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակության հովանու ներքո, կազմակերպել է Արցախի հոգևոր ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով։
Գիտաժողովի շրջանակներում մայիսի 11-ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում բացվեց «Մշակույթը հակամարտության մեջ, Արցախի հայկական մշակութային ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը, որի ընթացքում տեղի ունեցավ նաև «Արցախի հոգևոր-մշակութային ժառանգություն» (անգլերեն) գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվել է Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի նախաձեռնությամբ:
Միջոցառմանը ներկա էր Զալցբուրգի արքեպիսկոպոս Ֆրանց Լաքները, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Ներկաներին ողջույնի խոսք հղեց Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով ներկայացրեց Արցախի հայկական ժառանգության պատմությունը և Ադրբեջանի կողմից բռնազավթված շրջաններում մնացած հայկական պատմական, հոգևոր-մշակութային հուշարձանների կարգավիճակը։
Զեկույցներով ելույթ ունեցան նաև ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Մայիսի 13-14-ը Վիեննայի թանգարանում (WeltmuseumWien) կմեկնարկի Արցախի հոգևոր ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողովը։
09:39 23.07.2025
Mainichi․ Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտա09:30 23.07.2025
Փեզեշքիան. Իրանը պատրաստ է քննարկել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հայեցակարգըԻրանի ղեկավարությունը պատրաստ է Մերձավոր Արևելքի երկրների հետ աշխատել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգի ստեղծման վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք լիովին պատրաստ ենք մեր արաբ հարևանների և տարածաշրջանի մյուս երկրների հետ մշակել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգ»,-ասել է նա «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։ «Տարածաշրջանի երկրները երբեք Իրանին աջակցելու նման դիրքորոշում չեն ընդունել, ինչպես […] ...
09:25 23.07.2025
Bloomberg. Հաքերները հարձակվել են ԱՄՆ Ազգային միջուկային անվտանգության վարչության վրաMicrosoft SharePoint ծրագրի վրա հաքերային հարձակումից տուժել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության Ազգային միջուկային անվտանգության վարչությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հարձակվողներին չի հաջողվել հասանելիություն ստանալ գաղտնի տեղեկատվությանը: Էներգետիկայի նախարարությունը գործակալությանը հայտնել է, որ հաքերային հարձակումը «նվազագույն» ազդեցություն է ունեցել գերատեսչության վրա, և որ մասնագետները վերականգնում են «տուժած համակարգերը»: Bloomberg-ի տվյալներով՝ հաքերները նաև վնասել […] ...
09:16 23.07.2025
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներՀուլիսի 23-ին, ժամը 05:12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան […] ...
09:09 23.07.2025
The Washington Post․ Թրամփի վարչակազմը դադարեցնում է Աֆղանստանի վերաբնակեցման ծրագրերըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցնում է աֆղանցիների՝ ԱՄՆ-ում վերաբնակեցման ծրագրերը, հաղորդում է The Washington Post (WP)-ը։ Սպիտակ տունը չեղարկում է այն ծրագրերը, որոնք ստեղծվել էին ավելի քան 250,000 մարդու օգնելու համար, ըստ Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ հարցազրույցների և WP-ի կողմից ձեռք բերված փաստաթղթերի։ Թերթը հաղորդում է, որ ծրագրով ընդգրկվածներից շատերը այժմ վախենում են, որ կարող […] ...
09:00 23.07.2025
Փեզեշքիան. Իրանը կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի նորմերին համապատասխանԻրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, բայց կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի համաձայն, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք լիովին մերժում ենք միջուկային զենք ունենալու հնարավորությունը. սա մեր քաղաքական, կրոնական, մարդասիրական և ռազմավարական դիրքորոշումն է»,-ինչպես մեջբերել է Կատարի հեռուստատեսությունը, հիշեցրել է Փեզեշքիանը։ Նա ընդգծել է, որ Իրանը «ապագայում […] ...
08:48 23.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...