11:53 01.08.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի 1-ին նիստի 100-րդ տարեդարձի կապակցությամբ.
«ՀՀ, Արցախի և Սփյուռքի սիրելի հայրենակիցներ, հարյուր տարի առաջ այս օրը Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը` Հայաստանի խորհուրդը, Ավետիք Սահակյանի ղեկավարությամբ գումարեց իր անդրանիկ նիստը: Մայիսյան հերոսամարտերի արդյունքում ծնունդ առած և դժվարին օրեր ապրող նորանկախ երկրում այդ պատմական օրվանից ի վեր վերստին սկսվեց պետականաշինության և օրինաստեղծ աշխատանքի ժամանակը, որը կանգ էր առել հարյուրամյակներ առաջ:
Իր ժամանակների նման դժվարին եղավ հայոց անդրանիկ խորհրդարանի աշխատանքն ու անցած ճանապարհը, բայց այն բացառիկ դեր ունեցավ ազգային օրենսդրության մշակման, դատական համակարգի ձևավորման և ընդհանրապես Հայաստանի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման գործում: Հայաստանի խորհուրդն սկսեց գործել պետական իշխանության մարմինների դեռևս ձևավորված չլինելու պայմաններում և հաճախ կատարեց նաև գործադիր իշխանության աշխատանքը` ընդունելով ոչ միայն բազմաթիվ օրենքներ ու օրենքի ուժ ունեցող իրավական փաստաթղթեր, այլև հարյուրավոր վարչական հրահանգներ ու որոշումներ, ինչը պայմանավորված էր սովի ու համաճարակների դեմ գործուն պայքարի և անգամ կրթական գործի կազմակերպման հրամայականով:
Հայաստանի խորհուրդը կազմավորումից հազիվ մեկ տարի անց եվրոպական մոդելով մշակեց ժամանակի ու պայմանների համար առավել քան ժողովրդավարական ընտրական օրենք և ընդհանուր, ուղղակի, հավասար ու գաղտնի քվեարկությամբ կազմակերպեց նոր խորհրդարանի ընտրությունները:
Հայաստանի խորհուրդն իսկապես ներկայացուցչական մարմին էր, որում ընդգրկված էին երկրի բոլոր հիմնական քաղաքական ուժերի, ազգությունների, ինչպես նաև արևմտահայ գաղթականության ներկայացուցիչները:
Զարմանալի է, բայց լինելով ընտրությունների միջոցով չձևավորված խորհրդարան` այն հաստատակամորեն ստեղծեց ու զարգացրեց խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթները, ձևավորեց քաղաքական կառավարման մշակույթ, ինչը մեծ դեր ունեցավ նաև հայ քաղաքական կուսակցությունների և քաղաքական մտքի զարգացման համար:
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տարեդարձի առթիվ, ցանկանում եմ, որ արժանվույնս գնահատենք մեր պատմությունն ու հպարտանանք նրանով:
Մաղթում եմ, որ պահպանենք ու փայփայենք մեր հայրենիքի` 20-րդ դարավերջին այնքան թանկ գնով ստեղծված երրորդ պետականության ինքնիշխանությունը և հանուն վաղվա օրվա անենք ամեն ինչ` Հայաստանի Հանրապետությունը բոլոր առումներով ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն դարձնելու համար», – ասված է Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:
21:48 14.05.2025
ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած21:21 14.05.2025
Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել էՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...
21:10 14.05.2025
AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկմանՄավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...
20:58 14.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...
20:45 14.05.2025
Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էրՄայիսի 6-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։ Այս մասին հայտնել […] ...
20:29 14.05.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրաՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...
20:12 14.05.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարներըՄայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...