16:00 12.05.2022
Մայիսի 11-ին Կիպրոսում աշխատանքային այցելությամբ գտնվող Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելեց Կիպրոսի Ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպում ունեցավ Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Խորեն արք. Տողրամաճեանի և Կիպրոսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջունելով ներկաներին ներկայացրեց Կիպրոս իր այցելության նպատակները և հանդիպումների օրակարգը։ Հանգամանալից կերպով անդրադարձավ իր առաքելության, առաջիկայում նախատեսվող մի շարք ձեռնարկներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև հայ-կիպրական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին։
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծեց Կիպրոսի հասարակության մեջ և երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում կիպրահայության կարևոր դերը, հատկապես՝ տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:
Դեսպան Տիգրան Մկրտչյանը պատասխանեց ներկաների բոլոր հարցերին։
Հանդիպմանը ներկա էին Կիպրոսի խորհրդարանի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսեանը, Կիպրոսում ՀՀ պատվավոր հյուպատոս Մարտին Մինասյանը, Նիկոսիայի հոգևոր հովիվ Տ. Մոմիկ քհն. Հապեշեանը, Թեմի Պատգամավորական ժողովի ատենապետն ու անդամները, Ազգային վարչության ատենապետն ու անդամները, կառույցների, կուսակցությունների, կրթական, մշակութային, մարզական միությունների ատենապետերը, ներկայացուցիչները և անդամները, Նարեկ վարժարանի հոգաբարձության ատենապետը, անդամները, տնօրենուհին և տեղական հայկական մամուլի խմբագիրները։
09:30 23.07.2025
Փեզեշքիան. Իրանը պատրաստ է քննարկել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հայեցակարգըԻրանի ղեկավարությունը պատրաստ է Մերձավոր Արևելքի երկրների հետ աշխատել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգի ստեղծման վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք լիովին պատրաստ ենք մեր արաբ հարևանների և տարածաշրջանի մյուս երկրների հետ մշակել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգ»,-ասել է նա «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։ «Տարածաշրջանի երկրները երբեք Իրանին աջակցելու նման դիրքորոշում չեն ընդունել, ինչպես […] ...
09:25 23.07.2025
Bloomberg. Հաքերները հարձակվել են ԱՄՆ Ազգային միջուկային անվտանգության վարչության վրաMicrosoft SharePoint ծրագրի վրա հաքերային հարձակումից տուժել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության Ազգային միջուկային անվտանգության վարչությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հարձակվողներին չի հաջողվել հասանելիություն ստանալ գաղտնի տեղեկատվությանը: Էներգետիկայի նախարարությունը գործակալությանը հայտնել է, որ հաքերային հարձակումը «նվազագույն» ազդեցություն է ունեցել գերատեսչության վրա, և որ մասնագետները վերականգնում են «տուժած համակարգերը»: Bloomberg-ի տվյալներով՝ հաքերները նաև վնասել […] ...
09:16 23.07.2025
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներՀուլիսի 23-ին, ժամը 05:12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան […] ...
09:09 23.07.2025
The Washington Post․ Թրամփի վարչակազմը դադարեցնում է Աֆղանստանի վերաբնակեցման ծրագրերըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցնում է աֆղանցիների՝ ԱՄՆ-ում վերաբնակեցման ծրագրերը, հաղորդում է The Washington Post (WP)-ը։ Սպիտակ տունը չեղարկում է այն ծրագրերը, որոնք ստեղծվել էին ավելի քան 250,000 մարդու օգնելու համար, ըստ Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ հարցազրույցների և WP-ի կողմից ձեռք բերված փաստաթղթերի։ Թերթը հաղորդում է, որ ծրագրով ընդգրկվածներից շատերը այժմ վախենում են, որ կարող […] ...
09:00 23.07.2025
Փեզեշքիան. Իրանը կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի նորմերին համապատասխանԻրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, բայց կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի համաձայն, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք լիովին մերժում ենք միջուկային զենք ունենալու հնարավորությունը. սա մեր քաղաքական, կրոնական, մարդասիրական և ռազմավարական դիրքորոշումն է»,-ինչպես մեջբերել է Կատարի հեռուստատեսությունը, հիշեցրել է Փեզեշքիանը։ Նա ընդգծել է, որ Իրանը «ապագայում […] ...
08:48 23.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...