Նախատեսվում է սահմանել քրեակատարողական հիմնարկների 3 տեսակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Նախատեսվում է սահմանել քրեակատարողական հիմնարկների 3 տեսակ

15:15 13.05.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծին, որի ընդունումը, ըստ հիմնավորման, դառնալու է քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու կարևոր գործոն: Մասնավորապես, վերանայվել են ազատազրկման դատապարտված անձանց պահման ռեժիմների փոփոխության կանոնները: Այս խնդրի շրջանակում նախատեսվում է ներմուծել ռեժիմների աստիճանական փոփոխության ճկուն մեխանիզմ՝ խիստ ռեժիմից դեպի մեղմ: Մասնավորապես, ըստ անվտանգության աստիճանի նախագծով սահմանվել են քրեակատարողական հիմնարկների 3 տեսակներ՝ ցածր, միջին, բարձր անվտանգային տեսակներ։ Նախատեսվել է նաև քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման մեղմ և խիստ ռեժիմներ: Առաջարկվում է հստակեցնել դատապարտյալներին անջատ պահելու չափանիշները և ներդնել այդ անձանց վարքագծի ռիսկային գնահատման համակարգ: Սա ենթադրում է, որ Քրեակատարողական նոր օրենսգրքում պետք է սահմանվեն այնպիսի նորմեր, որոնք դատապարտյալի համար կանխատեսելի կդարձնեն քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելը:

Նախագծով սահմանվել է նաև էլեկտրոնային հսկողությունը և վերահսկողությունը: Մասնավորապես՝ նախատեսվել է, որ դատապարտյալի կամ այլ անձանց անվտանգության և ապահովության կամ այլ իրավաչափ շահերի պաշտպանության նպատակով՝ դատապարտյալների փախուստները, ինքնավնասումները, ինքնասպանությունները, պատժի կրման սահմանված կարգի խախտումները, անկարգությունները, հանցագործությունները կամ այլ իրավախախտումները կանխելու անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև դատապարտյալների վարքագծի մասին անհրաժեշտ տեղեկություն ստանալու նպատակով՝ քրեակատարողական հիմնարկում իրականացվում է էլեկտրոնային հսկողություն և վերահսկողություն՝ տեսաձայնային միջոցների կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ։ Ամրագրվել են նաև էլեկտրոնային հսկողության և վերահսկողության իրականացման կարգը և հիմքերը:

Նախագծով առաջարկվում է ձևավորել Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողով, որը յուրաքանչյուր դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-6 ամիս պարբերականությամբ՝ կախված դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետից և ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքներից: Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են քրեակատարողական հիմնարկի հոգեբանը, սոցիալական աշխատողը, ինչպես նաև օպերատիվ և անվտանգության բաժիններից մեկական ծառայող: Ըստ անհրաժեշտության, Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի մեջ կարող են ներգրավվել նաև հոգևորական, բժիշկ և այլ մասնագետներ, այդ թվում՝ բժշկության ոլորտի:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախագծի ընդունումը և նշել, որ այն քրեաիրավական ոլորտի բարեփոխումների շարքի հերթական նշանակալի փոփոխությունն է: «Այս առումով ուզում եմ հիշեցնել, որ մենք նաև խափանման միջոցների և պրոբացիայի ծառայության հետ կապված էական բարեփոխումներ ենք ընդունել: Հաջորդ փուլում մենք արդեն պետք է քրեակատարողական ոլորտում անդրադարձ ունենաք նաև ֆիզիկական ենթակառուցվածքների հարցին, որովհետև դա ամենակարևոր խնդիրներից մեկն է. իրավունքների պաշտպանության, անվտանգության, բոլոր առումներով քրեակատարողական մեր հիմնարկները ֆիզիկական ենթակառուցվածքների մասով չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնք օրենքներում և ընդհանրապես մեր գաղափարաբանության մեջ ձևակերպել ենք»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության թեթև ռեժիմի կարևորությունը և նշել, որ պետք է այս քաղաքականությունը շարունակել և դարձնել ավելի արդյունավետ: Այդ համատեքստում վարչապետը կարևորել է խափանման այլընտրանքային միջոցների նկատմամբ հսկողության անհրաժեշտությունը: «Այսինքն՝ հաջորդ փուլով այդ մարդիկ կլինեն հսկողության տակ, նրանց շարժը հետագծելի կլինի, ինչը հանցագործությունների կանխարգելման շատ էական նշանակություն կունենա: Նկատի ունեմ, որ այո, այդ պրոբլեմների հետ մենք այս ընթացքում առերեսվում ենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հետ գնանք այն հին տրամաբանությանը, պետք է առաջ գնալ: Ես համոզված եմ՝ և՛ քաղաքակրթական, և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական առումով սրանք շատ կարևոր նշանակություն ունեցող փոփոխություններ են: Մենք նոր ստանդարտ ենք սահմանում մեր երկրի համար և այդ ստանդարտի սահմանման ճանապարհին պետք է լինենք հետևողական»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

19:18 06.07.2025

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

19:00 06.07.2025

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

Իլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

18:40 06.07.2025

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

Քուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

18:20 06.07.2025

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...

ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին

18:00 06.07.2025

ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին

Միացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին

17:40 06.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին

Իսրայելական ուժերը Գազայի հատվածի հյուսիսում սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարին, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակը։ «Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության ուժերը, հետախուզական տվյալների հիման վրա, հարվածել և սպանել են ահաբեկիչ Ռամզի Ռամդան Աբեդ Ալի Սալեհին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանման հրամանատարն էր Սթրիփի հյուսիսային մասում», – ասվում է հայտարարության մեջ։ Զինվորականների տվյալներով՝ հարվածի […] ...

BACK_TO_TOP