21:15 13.05.2022
Այսօր Վահրամաբերդ գյուղի հարակից տարածքում գտնվող «Կամխուտ» զորավարժարանի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին SHANTNEWS.am-ին մանրամասներ է փոխանցել Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Արշակյանը:
Ըստ նրա` արդեն մեկ ամիս է, ինչ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականները «Կամխուտ»-ում կրակային վարժանքներ չէին անցկացնում, տեղափոխվել էին Ալագյազ գյուղի հարակից զորավարժարան: Այդ նպատակով օգտագործվող Վահրամաբերդ գյուղի հարակից դաշտավայրեր մտնելն արգելվում է։ Նախիրը դաշտ արածելու տարած հովիվն անտեսել է այդ արգելքը։
«Ինձ ժամը 15:00-ի սահմաններում զանգահարեց ռուսական զորքի զինվորականներից մեկը, տեղեկացրեց, որ զորավարաժարանի տարածքից պայթյունի ձայն են լսել, այդ պահին նրանք մի քանի հոգով գտնվել են տարածքից 250 մ հեռավորության վրա»,- փոխանցել է Կարեն Արշակյանը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ռազմական ոստիկանության, Շիրակի մարզային ոստիկանության ու ռուսական ռազմական ոստիկանության աշխատակիցները: Պարզվել է, որ հովիվը կրակադաշտից գտել է նռնականետի արկերից, փորձել է, հավանաբար, քանդել, և հենց այդ պահին էլ տեղի է ունեցել պայթյունը:
«Ես դիակին չմոտեցա, բայց ինձ փոխանցեցին, որ պայթյունից հովվի մարմինն ամբողջությամբ մասնատված էր: Տարածքում ոստիկանության աշխատակիցներն ու հետաքննիչները համապատասխան գործողություններ կատարեցին, որից հետո միայն թույլ տվեցին մարմինը տեղափոխել պաթոլոգոանատոմիական լաբորատորիա»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասնել է համայնքի ղեկավարի տեղակալը:
Ըստ Կարեն Արշակյանի՝ Վահրամաբերդ գյուղը արոտ չունի, երբեմն թույլտվություն են վերցնում ռազմաբազայից տարածքում նախիրներն արածեցնելու նպատակով:
Ընդհանուր զորավարժարանի տարածքը մոտ 1000 հեկտար է, իսկ բուն կրակային տարածքը զբաղեցնում է 100 հեկտար տարածք: Այնտեղ մտնելն արգելվում է, չնայած փշալարերով կամ այլ տարբերակով առանձնացված չէ, միայն ռազմական տեխնիկայի մուտքի հատվածներում տեղադրված են արգելափակոցներ ու գրություններ, իսկ ամբողջ տարածքում հսկողություն սահմանել ռազմաբազայի զինվորականների համար հնարավոր չէ: 2013 թվականին նույն տարածքում կրկին դժբախտ պատահար էր գրանցվել, այդ ժամանակ պայթյունից զոհվել էին Վահրամաբերդ գյուղի անչափահաս երկու տղաներ:
«Զարմանալի պատահականությամբ այսօր մահացած հովիվը տարիներ առաջ այդ դեպքի ականատեսն է եղել: Ինքը նկատել էր՝ ինչպես են տղաները ջուր բերելու նպատակով գնացել դեպի զորավարժարանի կողմը, իսկ րոպեներ անց լսել էր պայթյուն: Փաստորեն տարիներ անց հենց ինքը նույն տարածքում մահացավ»,- ասում է Կարեն Արշակյանը:
Այսօր տեղի ունեցած դժբախտ դեպքից հետո զորավարժարանի հարակից սարերում նախիրներ արածեցնող հովիվները ևս փաստել են, որ նկատել են՝ ինչպես է 56-ամյա հովիվը գնում դեպի զորավարժարանի տարածք, ինչից որոշ ժամանակ անց տեղի է ունեցել պայթյունը:
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...
17:40 02.08.2025
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։ ...