Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ Շրջակա միջավայրի նախարարն այցելել է Ջրաշենի տնկադաշտ և «Պենժամին Գումուշճեան» տնկարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+19.11 oC

Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ Շրջակա միջավայրի նախարարն այցելել է Ջրաշենի տնկադաշտ և «Պենժամին Գումուշճեան» տնկարան

19:32 17.05.2022

Մայիսի 22-ի` Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը՝ նախարարության և մարզպետարանի աշխատակիցների հետ, «My Forest Armenia» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանի ուղեկցությամբ այցելեցին հիմնադրամի կողմից ստեղծված Ջրաշենի տնկադաշտ և «Պենժամին Գումուշճեան» տնկարան՝ տեղում ծանոթանալու կազմակերպության գործունեությանը և հետագա ծրագրերին։ Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։

Շրջակա միջավայրի նախարարը շեշտեց, որ անտառների հիմնումը ՀՀ կառավարության ու նախարարության առաջնահերթություններից է։ Մեծ ջանքեր են ներդնում նոր անտառածածկ տարածքների ստեղծման ու պահպանման համար ու նաև ոգևորությամբ համագործակցում մարզային իշխանությունների հետ։

Մարզպետի տեղակալն իր խոսքում կարևորեց գործակցությունը հիմնադրամի հետ՝ մարզում բնապահպանական ծրագրերի իրականացման և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից․
-Հողերը, որոնք չեն մշակվել և էրոզիայի վտանգի տակ են, այժմ վերականգնվում են, և հույս ունենք, որ տարիներ անց այս տարածքում անտառ կտեսնենք,- նշեց փոխմարզպետ Գ․ Ասրյանը։

Հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ներկա պաշտոնյաներին մշտապես աջակցելու և համագործակցելու համար։

Օրվա խորհրդին ընդառաջ՝ հյուրերը Գուգարքի տնկարանի «Հյուրերի ծառուղում» նախարար Հակոբ Սիմիդյանին և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին նվիրված անվանական ծառեր տնկեցին։

Ընկերությունն այս պահին Լոռու մարզում արդեն 180 հա տարածքում նոր ծառեր է տնկել, որոնք տարիներ անց անտառ կդառնան։

Միայն այս գարնանը 119․193 սոճու տնկի և այլ ծառատեսակներ ու թփեր են տնկվել Ջրաշենի անտառապատման տարածքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

22:07 18.05.2025

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...

Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել Թրամփից

21:45 18.05.2025

Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել Թրամփից

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից օգնություն է խնդրում։ Նա իր առաջարկներով համապատասխան նամակ է ուղարկել Սպիտակ տան ղեկավարին։ Զելենսկու գրասենյակի տվյալներով ՝ նամակը պարունակում է պաշտպանական արդյունաբերության, ինչպես նաև առևտրի ոլորտում համագործակցության նոր առաջարկներ։ «(Զելենսկին – խմբ.) նշել է, որ նախագահ Թրամփին նամակ է ուղարկել պաշտպանական-արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով», – ասվում […] ...

Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործում

21:25 18.05.2025

Իրաքի վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վճռական դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության գործում

Իրաքի վարչապետ Մոհամմեդ ալ-Սուդանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիրակի օրը հանդիպել են Բաղդադում։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Իրաքի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման ջանքերը, հաղորդում է Իրաքի կառավարության ղեկավարի գրասենյակը։ Ալ-Սուդանին ողջունել է Գուտերեշի մասնակցությունը Բաղդադում մայիսի 17-ին կայացած Արաբական գագաթնաժողովին: Նա նշել է «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի […] ...

Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետ

21:03 18.05.2025

Զելենսկին Հռոմում հանդիպել է Վենսի և Ռուբիոյի հետ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հռոմում հանդիպել են Վլադիմիր Զելենսկու հետ՝ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո առաջին անգամ։ Այս մասին հայտնել են ամերիկացի լրագրողները՝ հղում անելով Վենսի ներկայացուցչին։ Նրանց խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում՝ Իտալիայում ԱՄՆ դեսպանի նստավայրում։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես ներկա է եղել։ […] ...

Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջ

20:43 18.05.2025

Մերցը, Մակրոնը և Սթարմերը կհամաձայնեցնեն դիրքորոշումները Թրամփի հետ՝ Պուտինի հետ զրույցից առաջ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, նախքան վերջինս կզանգահարի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Մենք համաձայնեցինք, որ կրկին կխոսենք Ամերիկայի նախագահի հետ՝ այս հեռախոսազրույցի նախապատրաստման համար։ Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ հետագա առաջընթաց կլինի», – […] ...

Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները

20:21 18.05.2025

Ուիթքոֆ. ԱՄՆ-ին հաջողվեց մոտեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները

Ամերիկյան վարչակազմը կարողացավ որոշակիորեն մոտեցնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումները ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։ «Այս բանակցություններում մարդիկ դիրքորոշումներ են արտահայտում։ Արվեստ կայանում է նրանում, որ կողմերի միջև եղած անդունդը հաղթահարվի, և կարծում եմ՝ մենք դա որոշ չափով արել ենք», – ասել է նա ABC News-ին։ […] ...

BACK_TO_TOP