Նախորդ տարվա համեմատ՝ Շիրակի մարզում անասնագլխաքանակը նվազել է 10 հազարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Նախորդ տարվա համեմատ՝ Շիրակի մարզում անասնագլխաքանակը նվազել է 10 հազարով

18:55 18.05.2022

Հանրապետության բնակավայրերում ընթանում է անասնագլխաքանակի հաշվառում: Ըստ նախնական տվյալների՝ Շիրակի մարզում, նախորդ տարվա համեմատ, գրանցվել է  խոշոր եղջերավորների գլխաքանակի մոտ 10 հազարով նվազում։

Ամասիա համայնքի և Արեգնադեմ գյուղի բնակիչների անասնագոմերում հիմա գրեթե դատարկություն է: Տարիների չարչարանքով պահած խոշոր եղջերավորներին ստիպված են վաճառել, անասնակեր չեն ունեցել, եղածն էլ թանկ գնով են առել, պահեստավորածը չի հերիքել ունեցած գլխաքանակին։

 

Չնայած անասնակերի թանկացմանը, կաթի մթերման գինը, նախորդ տարվա համեմատ, նույնն է մնացել, ինչի պատճառով անասնապահական տնտեսությունների եկամուտն է նվազել, դրա համար էլ գյուղացիներից շատերը հրաժարվում են անասուն պահելուց։

«Անասնակեր ժողովուրդը քիչ կարողացավ քաղել, դրա համար անասնագլխաքանակը սկսեց  պակասել, հիմնական պատճառը երաշտն էր։ Գյուղացիները վարկ վերցրին, անասնակեր գնեցին, մի մասն էլ շատ էժան գնով սկսեցին վաճառել իրենց անասուններին»,- ասում է Ամասիայի համայնքապետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Արտեմ Դավթյանը։

Խոշոր եղջերավորների անասնագլխաքանակը նվազել է մոտ 10 հազարով, փոխարենը մանր եղջերավորներինը ավելացել է 15 հազարով: Նախորդ տարվա երաշտի պատճառով նույնիսկ Արփիի ու Աշոցքի մարգագետնային խոտհարքներում անասնակեր չեղավ, ինչով պայմանավորված էր խոտի գնի կտրուկ բարձրացումը։

«Այս տարի հունվարի 1-ի դրությամբ ունեցած հաշվառումների արդյունքներով՝ մարզում ունենք խոշոր եղջերավոր անասունների մոտ 79 հազար գլխաքանակ, ոչխարների՝ 85 հազար, իսկ թռչունների՝ 386 հազար թև»,- նշում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Համայակյանը։

Ընդհանուր առմամբ՝ յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանուն ձմեռացման համար անհրաժեշտ է 75-80 հակ խոտ, բայց հաշվի առնելով Ամասիայի ցրտաշունչ պայմաններն ու գարնան ուշ գալը, այստեղ կենդանիներին պահելու համար առնվազն պետք է պահեստավորել միջինը 100 հակ խոտ, այս դեպքում  ավելանում է մեկ կենդանու վրա  կատարվող ծախսը, իսկ եկամուտ գրեթե չկա։

Անասնակերը թանկ էր,  աշնանը նաև գյուղացիները կարողացան թանկ գնով վաճառել միայն բտման ենթարկված ցլիկների միսը, իսկ կովերը բաժին հասան վերավաճառողներին, որոնք, առիթից օգտվելով, գյուղացուց շուկայականից մի քանի անգամ էժան միս ձեռք բերեցին, բայց վերավաճառեցին կրկնակի թանկ:

Հիմա գյուղացիներն ավելի շատ հակված են ոչխարաբուծությամբ զբաղվել, լեռնային շրջաններում մանր եղջերավորներին պահելը հեշտ է ու եկամտաբեր: Այժմ կենդանիները արոտ են գնում, անասնագլխաքանակը կրճատելու անհրաժեշտություն չկա:

Անասնագլխաքանակի հաշվառումն իրականացնում են ոչ միայն անհրաժեշտ պրոֆիլակտիկ պատվաստումներն իրականացնելու, այլև կենդանիների տեղաշարժը հսկելու և հիվանդությունները կանխելու համար, իսկ այս գործընթացը բավական աշխատատար է։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

17:50 02.08.2025

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

Թուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...

BACK_TO_TOP