10:48 19.05.2022
Ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստան եկող թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի քաղաքացիների թիվը էականորեն ավելացել է. Ուկրաինայի 200 քաղաքացի, որի կեսից ավելին ազգությամբ հայեր են, արդեն ապաստան է հայցել Հայաստանից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը ընդգծեց, որ Հայաստան եկած Ռուսաստանի քաղաքացիները աշխատանքի թույլտվության և կացության կարգավիճակ ստանալու պահանջից ազատված են որպես ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիներ: Նրանք իրավունք ունեն ազատորեն մինչև 180 օր Հայաստանում մնալու:
«Եթե իրենց աշխատանքային գործունեությունն ավելի երկար է ձգվելու, Միգրացիոն ծառայությունն իրենց տալիս է փաստաթուղթ այն մասին, որ օրինական են բնակվում և աշխատում Հայաստանում: Տրվում է տեղեկանք՝ պլաստիկ քարտի տեսքով: Այն տրամադրվում է անվճար բավականին սեղմ ժամկետում՝ 1 շաբաթից 10 օրում»,-պարզաբանեց Դավթյանը:
Հայտը պետք է ներկայացնել օնլյան տարբերակով՝ workpermit.am կայքի միջոցով: Քարտը տրամադրվում է աշխատանքային պայմանագրի ժամկետով, օրինակ, եթե ՌԴ քաղաքացին Հայաստանում 5 տարով պայմանագիր է կնքել որևէ ընկերությունում, ապա ստանում է 5 տարվա տեղեկանք: Իսկ, եթե պայմանագիրն անժամկետ է, տեղեկանքը տրվում է 1 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ:
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է եկել 142 հազար 117 ՌԴ քաղաքացի, համեմատության համար նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստան եկած ՌԴ քաղաքացիների թիվը եղել է 43 հազար 45: Ընդ որում, այս տարվա հունվարին Հայաստան է եկել 47 հազար 381 ՌԴ քաղաքացի, փետրվարին՝ 40 հազար 36 քաղաքացի, մարտին՝ 54 հազար 700 քաղաքացի: 2022-ի առաջին եռամսյակում Հայաստանից գնացել է 138 հազար 111 ՌԴ քաղաքացի: Տարբերությունը, այսինքն սահմանահատումների մնացորդի թիվը շուրջ 4000 է: Սակայն Դավթյանը շեշտում է՝ սա չի նշանակում, որ Հայաստանում եռամսյակային տվյալներով ընդամենը 4 հազար ՌԴ քաղաքացի կար: «Այդ թիվը փոքր է, քանի որ հունվար ամսին, նաև փետրվարին ՌԴ քաղաքացիների ելքը շատ մեծ է եղել: Հնարավոր է, որ այդ ելքի մեջ արտացոլված են ՌԴ քաղաքացի հանդիսացող հայ աշխատանքային միգրանտները, որոնք գարնանը, ձմռանը մեկնում են ՌԴ-ում աշխատելու»,-ասաց նա:
Հունվարին Հայաստանից գնացել է 55 հազար 125 ՌԴ քաղաքացի, փետրվարին՝ 38 հազար 548 քաղաքացի, մարտին՝ 44 հազար 438 քաղաքացի: Հունվարին ՌԴ քաղաքացիների ելքերի և մուտքերի տարբերությունը բացասական է եղել, հետո Հայաստանում նկատվել է Ռուսաստանի քաղաքացիների մեծ ներհոսք, արդյունքում այդ բացասական թիվը կրճատվել է, դարձել դրական, բարձրացել մինչև 4 հազար: Սակայն, օրինակ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, եռամսյակային տվյալներով թիվը գերազանցել է 1500-ը: Դավթյանը նկատեց. «Դժվար թե 4000-ից 1500-ը գրանցվեին որպես իրավաբանական անձ: Իրականում այդ թիվն անգամներով մեծ է»:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիներին, ապա այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է եկել 5938 Ուկրաինայի քաղաքացի՝ նախորդ տարվա նույն ժամանակի 2531-ի համեմատ: Ընդ որում, բաշխվածությունը հետևյալ կերպ է՝ հունվարին Հայաստան եկած Ուկրաինայի քաղաքացիների թիվը 2079 է, փետրվարին՝ 1597, մարտին՝ 2262: Սակայն եռամսյակի տվյալներով Հայաստանից գնացել է Ուկրաինայի 5631 քաղաքացի: Սահմանահատումների մնացորդը 307 է, համեմատության համար 2021-ի առաջին եռամսյակի արդյունքներով սահմանահատումների մնացորդը եղել է 68: Ընդ որում, այս տարվա հունվարին և փետրվարին ևս տարբերությունը բացասական է եղել, մարտին արդեն՝ դրական: Եռամսյակի տվյալներով Հայաստանում մնացած Ուկրաինայի շուրջ 300 քաղաքացիներից 200-ը ապաստան է հայցել Հայաստանից:
Հայաստանից ապաստան հայցող, այսինքն` փախստականի կարգավիճակ խնդրող Ուկրաինայի քաղաքացիների թվում են ազգությամբ հայեր: «Այս պահին ունենք ավելի քան 200 անձից նմանատիպ հայցադիմում, որոնց 60 տոկոսն ազգությամբ հայեր են, 40 տոկոսը՝ ազգությամբ ուկրաինացիներ»,-ասաց Դավթյանը:
Երբ այդ անձանց շնորհվի փախստականի կարգավիճակ, իրենք Հայաստանում ունենալու են օրինական բնակվելու իրավունք, նրանց տրամադրվելու է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որը վավեր է աշխարհի մոտ 160 պետություններում, որոնք ապաստանի նույն ընթացակարգով են առաջնորդվում: Հայաստանից ապաստան հայցած Ուկրաինայի քաղաքացիների մասով այս պահին դեռևս որոշումներ չկան, ընթացակարգը ոչնչով չի տարբերվում մյուս ապաստան հայցողների ընթացակարգից: Որոշման կայացման համար նախատեսված է 3 ամիս: Երբ նախադեպային որոշումը կայացվի, մնացածը, որոնք նույնանման գործեր են, ավելի արագ կընթանան:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...