15:53 19.05.2022
Ապօրինի ծագում ունեցող գույքը հայտնաբերելու և այն օրինականության դաշտ վերադարձնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում:
Ինչպես տեղեկացնում է ԱԺ կայքը, հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստում:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի խոսքերով` փոփոխությունները կնպաստեն մեր պետությունում ներդրված կարևորագույն ինստիտուտի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Առաջարկվում է ընդլայնել «պաշտոնատար անձ» հասկացությունը. հանրային պաշտոն զբաղեցրած անձանցից բացի` այդ հասկացության շրջանակում կներառվեն նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք:
«Առաջարկվում է նաև վարույթ իրականացնող մարմնի համար նախատեսել լիազորություն, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա սեփական նախաձեռնությամբ որոշ անձանց նկատմամբ սկսել ուսումնասիրության վարույթ»,- նշել է զեկուցողը` հավելելով, որ խոսքը պաշտոնատար այն անձանց մասին է, որոնք օրենքով պարտավոր են ներկայացնել հայտարարագիր:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվող լիազորությունները կարող են պահանջել լրացուցիչ ռեսուրսների ներգրավվում, ինչպես նաև ժամանակատար դարձնել ուսումնասիրությունների իրականացումը` առաջարկվում է վարույթների ուսումնասիրության ժամկետ նախատեսել երեք տարի` երկու տարվա փոխարեն:
Մեկ այլ բովանդակային փոփոխությամբ` եթե փորձագետը փաստի, որ հնարավոր չէ պարզել գույքի շուկայական արժեքը, ապա վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն կընձեռվի այդ գույքի շուկայական արժեքի չափով գումարի փոխարեն պահանջել ձեռքբերման արժեքով գումար:
Եթե գույքը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, ապա վարույթ իրականացնող մարմինը հնարավորություն կունենա պատասխանատուից պահանջել այդ գույքի ձեռքբերման պայմանագրային արժեքը:
Նախագծով առաջարկվում են նաև տեխնիկական այլ փոփոխություններ:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` զեկուցողը տեղեկացրել է, որ դատարան ուղարկված 9 հայցադիմումից 8-ն արդեն ընդունվել է վարույթ: Դրանց մասով ակնկալվում է բռնագանձել 43 մլրդ դրամի չափով գումար:
Գլխադասային` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն. այս մասին բարձրաձայնել է պատգամավոր Արփինե Դավոյանը:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...