15:47 19.05.2022
Ս.թ. մայիսի 15-ին Սիրիայում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի առաքելությունները համակարգող Արկադի Տոնոյանը Դամասկոսում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական տիկին Ջոյս Մսույայի և Սիրիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, պարոն Իմրան Ռիզայի հետ։
Հանդիպման ընթացքում պարոն Արկադի Տոնոյանը իր խորին շնորհակալությունն է հայտնել Միավորված Ազգերի կազմակերպության հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին իրենց կատարած աշխատանքի և իրավիճակի վերլուծության համար, ինչպես նաև Սիրիայում հումանիտար գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններին, որոնց կատարած աշխատանքի արդյունքում հնարավորություն է ընձեռվել Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ին, իրականացնելու իր գործունեությունը Սիրիայում հումանիտար ականազերծման բնագավառում։
– Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պայթուցիկ զինամթերքի առկայությունը հումանիտար օգնության աջակցության կարիք ունեցողներին ապահով հասցնելու համար հիմնական արգելքն է: Պայթուցիկ զինամթերքով աղտոտվածությունն ամենահաճախը գրանցվում է գյուղատնտեսական հողատարածքներում, ճանապարհներին և սեփական հողատարածքներում, որոնց հաջորդում են դպրոցները, հանրային այլ սեփականությունները, արդյունաբերական ենթակառուցվածքները և հիվանդանոցների հարակից տարածքները։
ՄԱԿ-ի ականազերծման ծառայության զինամթերքի հայտնաբերման և տեղանքի գնահատման խումբն օգտագործել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության ֆինանսավորումը՝ կառավարության կողմից վերահսկվող տարածքներում Դամասկոս նահանգի արվարձաներում՝ Դարայայի շրջաններում հումանիտար հակաականային գործողություններին աջակցելու համար: ՄԱԿ-ի ականազերծման ծառայության խմբերը մարտական գործողությունների տարածքում տեղորոշել են վտանգավոր տեղանքներ, որտեղ այժմ «ՀԱՓԿ»-ն իրականացնում է մաքրման աշխատանքներ՝ հետագայում տարածքները տեղացիների կողմից արդյունավետ օգտագործելու նպատակով:
Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը 2021 թվականի դեկտեմբերից մինչև օրս մաքրել է շուրջ 551,600 քմ տարածք, որտեղ հայտնաբերվել էր 165 չպայթած զինամթերք, որից 107-ը ոչնչացվել է։
Մաքրումը միակ միջոցն է պայթուցիկ զինամթերքի սպառնալիքը մշտապես նվազեցնելու համար։ Միառժամանակ ոչ տեխնիկական հետազոտությունները և մաքրումը պետք է առաջնահերթություն ստանան, որպեսզի հեշտացնեն, պահպանեն և ընդլայնեն գործողությունների քանակը,- նշել է Արկադի Տոնոյանը։
Հանդիպման ընթացքում բոլոր ներկաները բարձր են գնահատել Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի իրականացրած աշխատանքները:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...