21:00 19.05.2022
«Բարեկամության» այգու տարածքում երկու ամիս է ամբողջ ծավալով շինարարություն է ընթանում։ Այժմ արտաքին ինժեներական ենթակառուցվածքների, լուսավորության և հիմնական ճեմուղիների կառուցման աշխատանքներն են։
Այգու հանգստի գոտիներից մեկը նախատեսված է վերնիսաժային տաղավարների համար, որոնք կտրամադրվեն արվեստագետներին, այգու տարածքում կներկայացնեն արվեստն ու արհեստը, կանցկացվեն նաև վարպետության դասեր։
«Ամեն տաղավարը մոտ 4,5 քմ է և այնպես է լինելու, որ հնարավոր լինի ամբողջ տարին օգտագործել, կկազմակերպվեն տոնավաճառներ, որտեղ կցուցադրվեն գյումրեցի վարպետների աշխատանքները, պարբերաբար կկազմակերպվեն նաև վարպետաց դասեր երեխաների համար»,- նշում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։
Վերնիսաժային տաղավարների կառուցման դիզայնը մշակելիս օգտագործվել են հայկական ճարտարապետության տարրերն ու նախշազարդերը, որոնք նման կլինեն ազգային կարպետի մոտիվներին։
Տաղավարները կառուցում են գյումրեցի վարպետները, դրանք պատրաստում են այնպես, որ ունենան ձևափոխելու և տեղափոխելու հնարավորություն, կարող են ստանալ ալիքաձև կամ շրջանաձև դասավորվածություն։
Յուրահատկություններից մեկն էլ տաղավարների պատրաստման տեխնոլոգիան է։ Տեղումներից պաշտպանելու համար գյումրեցի վարպետները փայտից կոնստրուկցիաները հատուկ մշակման են ենթարկել։
«Մենք փայտը մշակել ենք հատուկ պենոտեքս անվանումով նյութով, որն իր մեջ պարունակում է մեղրամոմ, ուլտրամանուշակագույն ճառագայթների և անձրևների դեպքում շատ դիմացկուն է, բայց ամեն դեպքում 2-3 տարի հետո փայտը պետք է անպայման վերամշակել»,-ասում է «Տեխնոսիթի» ընկերության հիմնադիր Արտյոմ Միքայելյանը։
Փորձնական ծրագրով պատրաստվող վերնիսաժային 25 տաղավարների կառուցման աշխատանքներին արհեստանոցում մեծ հետաքրքրությամբ էին հետևում դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Գյումրեցի վարպետների ձեռքի աշխատանքները կկազմեն «Բարեկամության» զբոսայգու կարևոր մասը, որը գրավիչ վայր կդառնա քաղաք այցելող զբոսաշրջիկների համար։
«Անհրաժեշտ է տուրիստական արտադրանքը դիֆերսիֆիկացնել։ Այգու կառուցումը հիանալի հնարավորություն է ոչ միայն Գյումրիի, այլև Հայաստանի համար ցուցադրելու բոլորին ունեցած տուրիստական պրոդուկտը։ Այս պարագայում մարդիկ հնարավորություն կունենան և՛ ձմռանը, և՛ ամռանը՝ տարվա բոլոր եղանակներին այցելել Գյումրի և հիանալ քաղաքի գեղեցկությամբ»,- նշում է ITTD ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն։
Քաղաքի ինքնատիպ ճարտարապետությունը արհեստավորների քաղաքի անձնագիրն է, իսկ մի վայրում գյումրեցի վարպետներին առանձնահատուկ միջավայրում ներկայացնելը ինքնին կարող է մարդակենտրոն տուրիզմի զարգացման հեռանկար ստեղծել։
Վերնիսաժային տաղավարները «Բարեկամության» զբոսայգում կտեղադրվեն ամռանը, որոնք կհամարվեն բաց ու ազատ միջավայր գյումրեցի արվեստագետներին ստեղծագործելու համար։ Տաղավարներից ու ատրակցիոններից բացի, մինչև տարեվերջ զբոսայգին կբացի նաև սահադաշտը, որի կառուցման համար Հայաստան կներկրվեն հատուկ տեխնոլոգիայով մշակված, սառույցի շերտ ապահովող բազմաֆունկցիոնալ ներքնակներ։
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...