ԱՀ ԱԺ հանձնաժողովային համատեղ նիստում քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների 2021թ․ բյուջեի կատարողականները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

ԱՀ ԱԺ հանձնաժողովային համատեղ նիստում քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների 2021թ․ բյուջեի կատարողականները

18:26 23.05.2022

ԱՀ ԱԺ հանձնաժողովային համատեղ նիստում քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների 2021թ․ բյուջեի կատարողականները։ Մայիսի 23-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ: Տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների կատարողականները:

2021 թվականին վարած սոցիալական քաղաքականությունը  ներկայացրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը:

Հաշվետու ժամանակահատվածում սոցիալական ոլորտին է ուղղվել պետական բյուջեի 25.6 տոկոսը, ճշտված բյուջեն 25 մլրդ 865 մլն ՀՀ դրամ է, փաստացի ծախսվել է 23 մլրդ 303.9 մլն դրամ, կատարողականը՝ 90 տոկոս:

Կենսաթոշակի վճարման մասով կատարողականը 100 տոկոս էր, նպաստներինը՝ 94.6 տոկոս:

«Աջակցություն սոցիալապես անապահովներին» ծրագրով նախատեսված էր 90 մլն դրամ, փաստացի ծախսվել է 37 մլն դրամ: Նախարարը թերակատարումը հիմնավորեց այն հանգամանքով, որ 2021 թվականին  գործել են սոցիալական աջակցության բազմաթիվ ծրագրեր, ուստի այս հոդվածով նախատեսված ծախսերը լրիվությամբ չեն իրականացվել:

Ընտանիքի կարիքների գնահատման ծրագիրը իրականացվել է 50 տոկոսով, քանի որ ծրագրի մի մասը իրագործվել է բարեգործական միջոցներով ու միայն  տեղահանվածների կարիքներն է գնահատվել:

2021 թվականին սոցիալական աշխատողի ինստիտուտն է ներդրվել, նախարարի խոսքերով՝ գերատեսչություն մուտք գործած յուրաքանչյուր դիմումի իսկությունը ստուգվում է:

ԱՀ առողջապահության նախարարության բյուջեն 12 մլրդ 587 մլն ՀՀ դրամ էր, ճշտված բյուջեն՝ 12 մլրդ 270 մլն, կատարողականը կազմել է 72,3 տոկոս:

Նախարար Միքայել Հայրիյանը ներկայացրել է ծախսային հոդվածները:

«Մասնագիտացված բժշկական ծառայություններ» հոդվածով կատարողականը 85.5 տոկոս էր, հիվանդանոցային ծառայությունների կատարողականը 88.2 տոկոս էր, անհետաձգելի բժշկական օգնության կատարողականը 87.3 տոկոս էր, մոր և մանկան կենտրոնների կատարողականը 87.7 տոկոս էր: «Դեղորայքների ձեռքբերում կենտրոնացված ձևով» հոդվածով նախատեսված 768 մլն դրամի դիմաց փաստացի ծախսվել է 64.4 մլն դրամը:

«Պահանջվող դեղորայքը ձեռք է բերվել բարեգործական խողովակներով»,- հիմնավորեց նախարարը:

ԱՀ ազգային վիճակագրական ծառայության բյուջեն 25,3 մլն դրամ էր, որի 96,7 տոկոսը ծախսվել է աշխատանքի վարձատրության վրա: Կատարողականը կազմել է 94.7 տոկոս: Իրականացվել է թվով 4 հետազոտություն:

Պատգամավորները հանդես են եկել հարցադրումներով ու առաջարկներով: Ամփոփելով նիստը՝ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը շեշտել է, որ սոցիալական ծրագրերը պետք է լիարժեք հասնեն հասցեատերերինու տնտեսումը նախընտրելի չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

Երևանը ջազ է լսում

23:37 01.05.2025

Երևանը ջազ է լսում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...

BACK_TO_TOP