Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում կառուցվել և շահագործման է հանձնվել 15,9 մեգավատտ ընդհանուր հզորության արևային ֆոտովոլտային 3 կայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.57 oC

Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում կառուցվել և շահագործման է հանձնվել 15,9 մեգավատտ ընդհանուր հզորության արևային ֆոտովոլտային 3 կայան

18:50 25.05.2022

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում վերջին երկու տարիների ընթացքում կառուցվել և արդեն շահագործման է հանձնվել 15,9 մեգավատտ ընդհանուր հզորության արևային ֆոտովոլտային 3 կայան։

Մայիսի 25-ին կայաններ են այցելել և իրականացված աշխատանքներին են ծանոթացել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։ Ինչպես ներկայացրել է արևային ֆոտովոլտային կայանների համահիմնադիր Արմեն Ղարիբյանը, «Ա-Ս Էներջի» ՍՊԸ-ին պատկանող արևային կայանի դրվածքային հզորությունը կազմում է 5050 կիլովատտ ժամ, որի կառուցման համար ներդրվել է 3 միլիոն 420 հազար ԱՄՆ դոլար։ Կայանը զբաղեցնում է 7 հեկտար հողատարածք։

Այն գտնվում է Աստղաձորի հյուսիսային հատվածում, Սևանա լիճը գոտևորող անտառի հարևանությամբ։

Նույն տարածքում է գտնվում նաև երկրորդ կայանը, որը պատկանում է «Բարի Արև» ՍՊԸ-ին։ Կայանի դրվածքային հզորությունը կազմում է 5600 կիլովատտ ժամ, որի կառուցման համար ներդրվել է 3 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլար։ Կայանը զբաղեցնում է 7,5 հեկտար հողատարածք։

Նշված երկու կայանների կառուցման լիցենզիան տրվել է 2018 թվականին, իսկ շինարարությունը մեկնարկել 2020 թվականին։ Համավարակի և Արցախյան վերջին պատերազմի պատճառով շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, ինչի հետևանքով էլ կայաններն ընդհանուր ցանցին միացվել են 2021 թվականի նոյեմբերին։

Արևային ֆոտովոլտային երրորդ կայանը, որը պատկանում է «Պրոմ Սան» ՍՊԸ-ին և կրում է «Պրոմսինթեզ» անունը, գտնվում է Աստղաձորի հարավարևմտյան հատվածում և զբաղեցնում է 5,5 հեկտար հողատարածք։ Կայանի դրվածքային հզորությունը կազմում է 5250 կիլովատտ ժամ, որի կառուցման համար ներդրվել է 3 միլիոն 750 հազար ԱՄՆ դոլար։ Կայանի կառուցման լիցենզիան տրվել է 2018 թվականի նոյեմբերին, իսկ շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի մարտից։ Կայանն ընդհանուր ցանցին կմիացվի առաջիկա օրերի ընթացքում։ Ի դեպ, այն Գեղարքունիքի մարզում առաջին արևային ֆոտովոլտային կայանն է, որը կառուցվել է արհեստական բանականությամբ և արևին հետևող համակարգով, ինչը մաքսիմալ արդյունավետ է դարձնում կայանի արտադրողականությունը։ Կայանները կառուցվել են «Բիբլուս» բանկի միջոցներով։

«Շինարարության ընթացքում բացվել է մինչև 40 ժամանակավոր, իսկ կայանների շահագործումից հետո՝ մինչև 15 հիմնական աշխատատեղ։ Բացի այդ, կայանների տարածքում տեղադրված վահանակների շնորհիվ առաջացած առատ բուսածածկույթը արոտավայր է ծառայում ոչխարի հոտերի համար։ Ասել է, թե արևային կայանների կառուցմամբ ոչ միայն չեն կրճատվում գյուղնշանակության հողերը կամ արոտավայրերը, այլ շարունակում են ավելի արդյունավետորեն ծառայել իրենց նպատակին։ Մենք Գեղարքունիքի մարզի այլընտրանքային էներգիայի արտադրության ոլորտում ներդրումային նոր ծրագրերի իրականացման նպատակ ունենք»,- նշել է կայանների համահիմնադիր Արմեն Ղարիբյանը։

Կայանների կառուցման և շահագործման մասին իր տպավորություններն է ներկայացրել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Գեղարքունիքի մարզի այլընտրանքային էներգիայի արտադրության ոլորտը հարստացավ նոր խոշոր կայաններով, և նոր դրվածքային հզորության կայանների շահագործումը համոզում է մեզ, որ հեռանկարային համարվող այս ճյուղը առաջ է շարժվում բավականին հուսալի քայլերով՝ միաժամանակ ենթադրելով նոր խոշոր ներդրումներ ու տնտեսության զարգացում։ Կայանների հիմնադիրների հետ մենք քննարկեցինք համագործակցային մի շարք ծրագրեր, որոնք կարող են առաջիկայում դրվել գործողության մեջ և ապահովեն փոխշահավետ համագործակցություն»,- նշել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

17:40 18.05.2025

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Հանդիպմանն Ա.Գրիգորյանը և Ք.Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, […] ...

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

17:23 18.05.2025

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Անիտա Դիմիտրիուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահը: Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը

17:18 18.05.2025

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: ...

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունը

17:13 18.05.2025

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունը

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստացավ պապական իշխանության խորհրդանիշները՝ «ձկնորսի մատանին» և պալիումը (բրդյա ժապավեն՝ ասեղնագործված խաչերով): Այս հին ծեսը նշանավորել է 267-րդ Հռոմի պապի պաշտոնավարման պաշտոնական սկիզբը։ Բացման պատարագը, որը կավարտվի պապական քարոզով, աղոթքով և օրհնությամբ, կգլխավորի Լևոն XIV-ը։ Հրապարակ են այցելել բազմաթիվ հավատացյալներ, ինչպես նաև արտասահմանյան երկրներից ժամանած ավելի քան 150 պատվիրակություններ, թագավորական տների […] ...

Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներում

16:39 18.05.2025

Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներում

Ներքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։ Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։ Հերթական հանրային իրազեկման միջոցառումը մայիսի 17-ին էր՝ Երևանի Հանրապետության փողոցի […] ...

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

16:13 18.05.2025

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

Երևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...

BACK_TO_TOP