19:21 25.05.2022
Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի և պետական դավաճանության հոդվածներով։ Դատախազները նրան 30 օրով կալանավորելու դիմում են ներկայացրել։ Interfax գործակալության փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է Մոլդովայի գլխավոր դատախազության խոսնակ Մարիաննա Կոերպեկը։
Ըստ նրա՝ «չորեքշաբթի օրը հարցաքննության ժամանակ Դոդոնին մեղադրանք է առաջադրվել։ Գործը հարուցվել է հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածանքով 324 հոդվածով (պասիվ կոռուպցիա), 181/2 հոդվածով (հանցավոր կազմակերպությունից քաղաքական կուսակցության ֆինանսավորում ստանալը), 337 հոդվածով (պետական դավաճանություն) և 330/2 հոդվածով (ապօրինի հարստացում)»:
«Դատախազները պահանջում են խուզարկությունից հետո ձերբակալված նախկին նախագահ Իգոր Դոդոնի և նրա ազգականների նկատմամբ կալանքի հրաման: Նրանք միջնորդություն են ներկայացրել 30 օր կալանք կիրառելու վերաբերյալ: Դատարանը կնշանակի գործի քննության օրն ու ժամը»,- ասել է Կոերպեկը։
Նախորդ երեկոյան Դոդոնին տեղափոխել են Քիշնևի քննչական մեկուսարան։ Երկրի դատախազությունը հայտնել է, որ նախկին նախագահը և նրա կնոջ եղբայր Պետր Մերինյանուն 72 ժամով կալանավորվել են։ Դոդոնի և նրա մերձավորների նկատմամբ հետաքննությունն իրականացվում է կոռուպցիայի և դավաճանության մասին քրեական գործի շրջանակներում։
Խոսքը, այսպես կոչված, «թղթե պարկի» գործի մասին է։ 2019 թվականին Դեմոկրատական կուսակցության գրասենյակից կադրեր են հրապարակվել, որոնցում Դեմոկրատական կուսակցության այն ժամանակվա առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկը Դոդոնին հանձնում է փաթեթ (թղթե պարկ), որտեղ ենթադրաբար փող է եղել։ Նրանց զրույցից պարզ է դառնում, որ գումարը, որը Դոդոնը վերցնում է Պլախոտնյուկից, նախատեսված է Սոցիալիստների կուսակցության ֆինանսավորման համար։
14:43 05.08.2025
Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացելՃապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...
14:34 05.08.2025
31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...
14:26 05.08.2025
Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարարԿալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...
14:14 05.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ըԵրևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: […] ...
14:07 05.08.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոսՕգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...
14:04 05.08.2025
ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրելՀաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին. ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, […] ...