Ուշուի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի չեմպիոնական ոսկին նվաճել է գյումրեցի 16-ամյա Նարեկ Մուրադյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Ուշուի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի չեմպիոնական ոսկին նվաճել է գյումրեցի 16-ամյա Նարեկ Մուրադյանը

19:50 26.05.2022

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված ուշուի Եվրոպայի առաջին առաջնությունից Հայաստանի պատանիների հավաքականը վերադարձել է հինգ մեդալով: Առաջնությանը մասնակից բոլոր հինգ մարզիկներն էլ դարձել են մրցանակակիրներ՝ նվաճելով մեկ ոսկի, երեք արծաթ և մեկ բրոնզե մեդալ: Եվրոպական առաջնությունը անցկացվել է Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի հովանու ներքո, որին մասնակցել են 14 երկրների 500 մարզիկներ։

Հայաստանի հավաքականի կազմում միակ ոսկին նվաճած 16 տարեկան գյումրեցի Նարեկի  առաջին ելույթն էր միջազգային ասպարեզում: Եզրափակիչ գոտեմարտն անցկացրել է թուրք մարզիկի հետ, առավել պատասխանատու մրցելույթում Նարեկը հակառակորդին հաղթել է բացարձակ առավելությամբ: Երեք ռաունդներից ռինգ է բարձրացել միայն առաջինում, իր ճարպկությամբ մրցակցին հաղթել է ընդամենը մեկուկես րոպեում:

Հայաստանի բազմակի ու այս տարվա Եվրոպայի չեմպիոնի համար առաջնությունում հաղթանակը կարևոր ցատկահարթակ է դեպի միջազգային ասպարեզ: 48 կգ քաշային կարգում հանդես եկած պատանուն հաղթանակից հետո էլ ավելի է ոգևորել իր պատվին հնչած Ազգային օրհներգը, երբ դահլիճը հոտնկայս ողջունել է իրեն ու Հայաստանի հավաքականին:

«Երբ կանգնեցի պատվո հարթակին, ու հնչեց մեր հիմնը, դահլիճում թուրք մարզիկները շատ էին, բոլորը ոտքի էին կանգնած՝ պարտավորված ու այսպես ասած՝ գլուխները կախ, լսում էին մեր հիմնը, իսկ ես ներքուստ հպարտությամբ նայում էի այդ ամենին»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմել է Եվրոպայի  չեմպիոն Նարեկ  Մուրադյանը։

Արդեն 8 տարի է՝ մարզվում է, ուշու-կունֆուն  դարձել է ապրելակերպ։ Նարեկը զուգահեռ սովորում է նաև ավտոփականագործի մասնագիտությունը: Նախազորակոչային տարիքի մարզիկը պատրաստ է այսպիսի ֆիզիկական պատրաստվածությամբ, ճարպկությամբ և մարտարվեստին տիրապետելու հմտությամբ ծառայել Հայոց բանակում։

Գևորգ Պապոյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրն է: 12-14 տարեկանների խմբում հանդես է եկել  50-52 կգ քաշային կարգում: Նարեկի պես, Գևորգի մրցակիցը եզրափակիչ գոտեմարտում Թուրքիան ներկայացնող մարզիկ է եղել: Բայց նրան հաղթելու ձգտումն ու շտապողականությունը միավորների նվազման ու տեխնիկական սխալների պատճառ են դարձել:

«Ես պարտվել եմ մրցակցիս՝ զիջելով մի քանի միավոր, ինձ չհերիքեց արագությունը։ Հաջորդ անգամ կփորձեմ անպայման առաջին տեղը գրավել։ Այս մարզաձևը շատ եմ սիրում։ Առաջին անգամ որ մտա մարզադահլիճ, ինձ դուր եկավ այն, որ ուշու-կունֆուում միավորված են միանգամից երեք սպորտաձևեր՝ թեքվանդո, բոքս և ըմբշամարտ, ինձ գրավեց մարզիկների արագությունն ու տեխնիկան»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գևորգ Պապոյանը։

Ուշուի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը գյումրեցի տղաների և մյուս երեք մարզիկների ելույթները Եվրոպայի առաջնությանը գնահատում է հաջողված: Մասնակից բոլոր հինգ մարզիկներն էլ վերադարձել են մեդալներով: Հիմա ֆեդերացիան  փորձում է  ավելի մասսայական դարձնել մարզաձևը Հայաստանում։

«Մանկապատանեկան սպորտն է թուլացել, հենց դպրոցից  սկսած, ֆիզկուլտուրայի ժամերից սկսած, շատ թույլ է, երեխան դեպի սպորտը ձգտում չունի։ Մենք հիմա փորձում ենք այնպես անել, որ ավելի շատ երեխաներ մեզ մոտ գան»,- նշում է Հայաստանի ուշուի  ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ուշուի հավաքականի գլխավոր մարզիչ Հրայր Կարապետյանը։

90-ականներին ուշու մարզաձևը Հայաստանում ավելի լայն տարածում ուներ, անգամ  այդ տարիներին մեր երկրում է անցկացվել ուշուի աշխարհի առաջնությունը, ունենք աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, Հայաստանը օլիմպիական ու միջազգային կոմիտեների անդամ է:

Գյումրիի համալիր մարզադպրոցում այժմ ուշու-կունֆուով մարզվում են 12 պատանիներ, շատերը Հայաստանի բազմակի չեմպիոններ ու մրցանակակիրներ են: Այժմ տղաները շարունակում են ակտիվ մարզումները, պատրաստվում են հուլիսին Բաթումում, իսկ սեպտեմբերին՝ Գելենջիկում կայանալիք միջազգային մրցաշարերին:

Հաջորդ տարի Նարեկը, Գևորգն ու հավաքականի մյուս մրցանակակիրները Հայաստանը կներկայացնեն ուշու-կունֆուի աշխարհի առաջնությանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

17:50 02.08.2025

Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումը

Թուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...

BACK_TO_TOP