09:51 02.08.2018
Օգոստոսի 1-ին, ժամը 19:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Յ. Ա.) և «Mercedes E63» մակնիշի (վորորդը՝ Մ. Ա.) ավտոմեքենաները:
«Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. Ա.-ն (ծնված 1991 թ.), Դ. (ծնված 2014 թ.) և Ն. (ծնված 2016 թ.) Հ.-երը հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Դ. և Ն. Հ.-երը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Ա. Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
08:38 02.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:38 02.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.05.2025
Իրանի ԱԳՆ․ Թեհրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցովԻրանը շարունակում է բանակցությունների միջոցով լուծել իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը հետաձգելու որոշումը։ «Օմանցի և ամերիկացի մեր գործընկերների հետ մենք որոշել ենք հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը՝ լոգիստիկ և տեխնիկական պատճառներով։ Իրանական կողմից որևէ փոփոխություն չկա բանակցային […] ...
08:20 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանաԻրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...