20:38 26.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին մայրաքաղաք Երևանում՝ վարչապետը նշել է.
«Մենք մեծ կարևորություն ենք տալիս Չեռնոգորիայի հետ հարաբերություններին և համոզված եմ, որ Ձեր այցը նոր խթան կդառնա մեր հարաբերությունների հետագա զարգացման համար: Հաճույքով արձանագրեցի, որ իրականում մեր մայրաքաղաքների միջև բավականին վաղուց հաստատված հարաբերություններ կան և դեռևս 1978 թվականին մեր մայրաքաղաքների միջև հարաբերությունների հաստատման հուշագիր է ստորագրվել: Հույս ունեմ, որ ահա այս նոր միջավայրում, երբ մեր երկրներն այլևս ունեն անկախություն, մենք կկարողանանք պատշաճ ձևով միջպետական հարաբերությունները զարգացնել և տնտեսական հարաբերությունները խորացնել: Պետք է խոստովանել, որ այսօր այդ առումով շատ բան չունենք պարծենալու: Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ մեր մայրաքաղաքում և համոզված եմ, որ լավ և տպավորիչ այց կունենաք»:
Իր հերթին Միլո Ջուկանովիչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել.
«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, քանի որ ինչպես բացատրում էի էկոնոմիկայի նախարարին և Երևանի քաղաքապետին, Բելգրադից կարողացել եմ դպրոցական հասակում Թիտոգրադի և Երևանի միջև փոխանակման ծրագրով գալ այստեղ և որոշ ժամանակ անցկացնել Երևանում: Շատ լավ հուշեր ունեմ։ Դժբախտաբար, այս ընթացքում առիթ չեմ ունեցել գալ Ձեր գեղեցիկ երկիր, ուրախ եմ, որ այստեղ եմ։ Ինչպես ասացիք՝ առաջին համագործակցությունը եղել է այն ժամանակ, երբ մեր երկրներն ավելի մեծ պետությունների մաս էին՝ Խորհրդային Միության և Հարավսլավիայի։ Այժմ նոր քաղաքական իրականության մեջ ենք, անկախ պետություններ ենք և հավատացած եմ, որ երկուստեք շահագրգռված ենք ու ի զորու՝ ավելի խորացնելու այս համագործակցությունը։ Չեռնոգորիան փոքր երկիր է և կարծում եմ՝ փոքր երկրները կարող են, ավելի հրատապ կարիք ունեն կամ ավելի կարևոր է քաղաքականապես ակտիվ լինել։ Մեր հիմնական արտաքին քաղաքականության նպատակն է եվրոպական, եվրոատլանտյան ինտեգրումը: Իհարկե, մենք հետևում ենք նաև, թե ինչ է կատարվում ձեր տարածաշրջանում և ցանկանում ենք Եվրասիական տարածաշրջանի հետ էլ ունենալ սերտ համագործակցություն, քանի որ արդեն կան ավանդական հարաբերություններ մեր երկրների միջև»։
Զրուցակիցները քննարկել են տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը շահագրգռվածություն են հայտնել ջանքեր գործադրել՝ ընդլայնելու գործարար կապերը, առևտրաշրջանառության ծավալներն ու նպաստել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Նիկոլ Փաշինյանը և Միլո Ջուկանովիչը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Վարչապետը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...