Գյումրիի «Բարեկամության» այգու մանկական խաղահրապարակի  արտօբյեկտները նախագծում են գյումրեցի ուսանողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիի «Բարեկամության» այգու մանկական խաղահրապարակի  արտօբյեկտները նախագծում են գյումրեցի ուսանողները

18:23 28.05.2022

Գյումրեցի ուսանողները նախագծում են վերակառուցվող «Բարեկամության» այգու մանկական խաղահրապարակի ատրակցիոններն ու արտօբյեկտները: Քաղաքաշինության և զբոսաշրջության» հիմնադրամի (TUF) հետ բուհերի մասնագիտական բաժիններում սովորող ուսանողների համագործակցությունը սկսվել է ստորագրված հուշագրով, որով հնարավորություն է ընձեռվել մասնագիտական ճարտարապետական հանձնաժողովին ներկայացնել այգու մանկական խաղահրապարակի ձևավորման ստեղծարար գաղափարներ:

Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի «Դիզայն» մասնագիտությամբ սովորող ուսանողներին ամիսներ առաջ հանձնարարվել էր նախագծել «Բարեկամության» այգու մանկական խաղահրապարակի խաղասարքերը։ Առաջադրանքն ունեցել է հստակ պահանջներ՝ խաղասարքերը պետք է լինեն անվտանգ, գունեղ ու ապահովեն մանուկների ֆունկցիոնալ շարժունակությունը:

Երիտասարդների  ներկայացրած ինժեներական գաղափարները նախնական ուսումնասիրության են ենթարկվել,  ճարտարապետների հանձնաժողովն ընտրել է առավել հետաքրքիր ու իրատեսական մոդելները, որոնք հեղինակներն ավելի են կատարելագործել։

«Ստացել եմ մանկական խաղահրապարակի օբյեկտների նախագծման առաջադրանքներ, իմ պրոյեկտը վերաբերում է 3-4 տարեկան երեխաներին։ Փորձել եմ նախագծիս մեջ ավելի շատ գործողություն կիրառել, այսինքն՝ ստատիկ վիճակից փորձել եմ դուրս հանել  պրոյեկտը, որպեսզի երեխաներին ավելի հետաքրքիր լինի»,- իր նախագիծն է ներկայացնում Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանող Նարե Սահակյանը։

Խաղային ատրակցիոնների եռաչափ մոդելավորումների տարբերակներն են ներկայացրել նաև Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները: Մինչ այդ քաղաքաշինության և զբոսաշրջության հիմնադրամը ուսանողներին է ներկայացրել պահանջվող խաղասարքերի ու մանկական հանգստի գոտիների նախնական կոնցեպտները, որոնց տարբերակով էլ  ստեղծվել են ինժեներական  նախագծերը: Խաղասարքերից բացի, ուսանողները մոդելավորել են  հեքիաթային տնակներ, որոնք տեղադրվելու են այգու տարբեր հատվածներում և լինելու են բազմաֆունկցիոնալ:

«Մեր  ուսանողների նախագծած մանկական տնակները նման են  «Երեք խոզուկներ»  հեքիաթի տնակներին ՝ պետք է լինեն ծղոտից, քարից ու փայտից։ Ամրության համար տնակները կլիեն մետաղյա կոնստրուկցիաներով, անվտանգությունը կապահովենք ռետինե ներքնակների միջոցով։ Ունենք նաև տնակներ, որոնք ունեն սունկի տեսք, ֆունկցիոնալ են ու շատ գունեղ»,- ասում է ՀԱՊՀ արտաքին կապերի պատասխանատու Սոնա Հարությունյանը։

 

Տնակներից, խաղասարքերից բացի ուսանողները նախագծել են մանկական խաղահրապարակի լուսամփոփների ու դեկորատիվ ծառերի տարբերակներ, որոնք  կպատրաստվեն գունավոր ապակիներից, ֆոսֆորային լուսարձակներից և անգամ վերամշակված պլաստիկի թափոններից: Բոլոր ինժեներական նախագծերում և արտօբյեկտներում ուսանողներն օգտագործել են նաև հայկական ճարտարապետությանը բնորոշ էլեմենտներ, հայտնի հուշարձանների նույնօրինակ տարբերակներ:

«Ուսանողները ներկայացրել են շատ ֆանտաստիկ գաղափարներ, որոնցից մեկն էլ հայկական «Քարահունջի» տարբերակով  զբոսայգում կունենանք փոքր պատկեր, որտեղ որ ներսում պետք է լինեն  լուսավորված քարեր, որպեսզի հեռվից շատ ավելի վիզուալ գեղեցիկ պատկեր ստացվի։ Այսօրինակ շատ  հայկական ճարտարապետական էլեմենտներ են օգտագործել ուսանողներն իրենց գաղափարների մեջ և փորձել են  պահպանել ավանդական ճարտարապետական էլեմենտներ՝ տալով նրանց մոդեռնիստական նոր շունչ ու նոր մոտեցումներ»,- նշում է «Բարեկամության» զբոսայգու վերականգնման ծրագրի համակարգող Էմմա Բաղդասարյանը։

Գյումրիում մեծ նախագծին մասնակից դառնալը մեծ փորձ ու գիտելիքներ կփոխանցի  ծրագրում ներառված  բոլոր ուսանողներին, որոնք կներգրավվեն նաև իրենց ինժեներական նախագծերով  ստեղծված խաղասարքերի պատրաստման գործընթացին:

Այլ բուհերի ուսանողների համար ևս հիմանդրամը ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ մասնակցել այգու  հանգստի գոտիների ձևավորմանը: Ամռանը հետաքրքիր գաղափարներ ունեցող երիտասարդների համար կկազմակերպվի հատուկ կրթական դասընթաց, որի ընթացքում մասնագետների խորհուրդներով կստեղծվեն ինժեներական ինքնատիպ նախագծեր:

 

Մասնակիցների հետ աշխատելու է Միացյալ նահանգներից հրավիրված ճարտարապետ: Դասընթացների տեսական մասը կանցկացվի հեռավար, իսկ գործնականը կլինի Գյումրիում: Բուհերի ուսանողների և դասընթացի մասնակիցների ստեղծած ինժեներական  նախագծերի հիման վրա շուտով կսկսվեն խաղասարքերի պատրաստման աշխատանքները, որոնց մի մասը զբոսայգում կտեղադրվեն աշնանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP