Խորագիրը՝ «Գյումրիի տրամադրությունը»․ քաղաքային կոլորիտն ու ճարտարապետությունը ռուս գեղանկարչուհու աշխատանքներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Խորագիրը՝ «Գյումրիի տրամադրությունը»․ քաղաքային կոլորիտն ու ճարտարապետությունը ռուս գեղանկարչուհու աշխատանքներում

20:53 27.05.2022

Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի բակում այսօր  բացված ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են ազգությամբ ռուս գեղանկարչուհի Վիկտորիա Բերեզնիցկայայի աշխատանքները։ Գեղանկարչուհին ժամանակավոր բնակության համար ընտանիքով Գյումրի  է տեղափոխվել մոտ երկու ամիս առաջ՝ ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով, նախընտրել են գալ Գյումրի, որտեղ և նկարչուհին գտել է ստեղծագործելու անսպառ միջավայր։

«Գյումրիի տրամադրությունը» խորագրով ցուցահանդեսին ներկայացրել է  այն գեղանկարչական աշխատանքները, որոնք հասցրել է անել Գյումրիում՝ երկու ամիսների ընթացքում։

«Վաղուց եմ նկարում, դա իմ մասնագիտությունն է, որոշ ժամանակ նաև դասավանդել եմ գեղանկարչություն։ Հայաստանում ապրելու մեր որոշումը անսպասելի եղավ, դա պայմանավորված էր պատերազմով։ Եկանք Հայաստան ու ապրելու համար նախընտրեցինք Գյումրին։ Այստեղ շատ ընկերներ ունենք, որոնց հետ արդեն 15 տարի է  բարեկամություն ենք անում։ Գյումրին ինձ համար այնպիսի մի տեղ է, որտեղ կարող ես ազատ շրջել ու մաքուր օդ շնչել, աննկարագրելի գեղեցիկ ճարտարապետություն ունի քաղաքը։ Որ այստեղ կսկսեի նկարել, դա անսպասելի էր ինձ համար։ Ամեն օր դուրս եմ գալիս ու շրջում քաղաքի գեղեցիկ փողոցներով, մե՛կ կարծես հայտնվում եմ Փարիզում, մե՛կ Ամստերդամում, իսկ հետո հանկարծ հայտնվում ես հին քաղաքակրթության միջավայրում»,- ասում է գեղանկարչուհին։

 

Վիկտորիա Բերեզնիցկայան  շրջում է քաղաքի փողոցներով, լուսանկարում է քաղաքի ճարտարապետական կառույցներն ու կոլորիտային թաղամասերը, ապա դրանք վերարտադրում կտավի վրա։

«Այս երկու ամիսների ընթացքում ես նկարեցի  քաղաքի տարբեր իրականությունները, մի կտավում ժամանակավոր կացարանների մռայլ գույներն եմ պատկերել, մյուսում՝ շքեղ ճարտարապետական  շենքերը, կարմիր  ու սև քարերի յուրօրինակ համադրությունը։ Գյումրիում շատ բան կա նկարելու, քանի դեռ այստեղ եմ ապրում, կփորձեմ վերարտադրել քաղաքի գույներն ու մարդկանց»,- ասում է նա։

Գեղանկարչուհին պատրաստվում է առաջիկայում  ստեղծել  Գյումրիի մասին պատմող նկարների շարք, որտեղ քաղաքը պատկերելուց բացի, կներկայացնի նաև  դիմանկարներ ու մարդկանց  կենցաղը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP