Հայաստանն արտահանման կառուցվածքում դիրքերը զիջել է Վրաստանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+25.09 oC

Հայաստանն արտահանման կառուցվածքում դիրքերը զիջել է Վրաստանին

14:25 02.08.2018

Այս տարվա 6 ամիսների ընթացքում Հայաստանից ապրանքների արտահանման կառուցվածքում երկրների տեսակարար կշռում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ որոշակի տեղաշարժեր են գրանցվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ազգային վիճակագրական կոմիտեի կիսամյակային տվյալները:

Նշվում է, որ «ԱՊՀ երկրներ» տողում արտահանման տեսակարար կշիռը աճ է արձանագրել. 2018-ի հունվար-հունիսին ԱՊՀ երկրներ է արտահանվել 302 միլիոն դոլարի ապրանք՝ 2017-ի նույն ժամանակահատվածի 234.2 միլիոն դոլարի փոխարեն։ Ընդ որում՝ նշվածից ընթացիկ տարում ԵԱՏՄ երկրներ է ուղարկվել 290.3 միլիոն դոլարի արտադրանք՝ նախորդ տարվա վեց ամիսների 225.8  միլիոն դոլարի փոխարեն: Եթե ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը 2017-ի հունվար-հունիսին արտահանման կառուցվածքում կազմել է 23.3 տոկոս, 2018-ին՝ 24.9 տոկոս: ԵՄ երկրներ ևս այս տարվա վեց ամիսներին ավելի մեծ ծավալի ապրանք է արտահանվել, մասնավորապես, նախորդ տարվա 300.8 միլիոն դոլարի դիմաց այս տարվա վեց ամսում 369.6 միլիոն դոլարի ապրանք է վաճառվել այս երկրներին։

2017 թվականի հունվար-հունիսին այլ երկրներ է արտահանվել 435.8 միլիոն դոլարի, իսկ 2018-ի նույն ժամանակահատվածում՝ 493.4 միլիոն դոլարի արտադրանք: Սակայն, եթե 2017-ի առաջին կիսամյակում արտահանման կառուցվածքում այլ երկրների տեսակարար կշիռը կազմել է 44.9 տոկոս, ապա 2018- ի վեց ամսում՝ 42.4 տոկոս:

Նկատելի է, որ առանձին երկրների մասով ևս այդ տեղաշարժերը նկատելի են, օրինակ, Ռուսաստանի մասնաբաժինն արտահանման կառուցվածքում 2017-ի վեց ամիսների ընթացքում կազմել է 22.7 տոկոս, 2018-ի նույն հատվածում՝ 24.1 տոկոս: Այն տեսանելի է նաև բացարձակ թվերով՝ նախորդ տարվա վեց ամիսների ընթացքում դեպի Ռուսաստան արտահանումը կազմել է 220.4 միլիոն դոլարի, ընթացիկ տարում՝ 281.2 միլիոն դոլարի ապրանք:

Աղբյուրի փոխանցմամբ՝ զգալիորեն աճել է Ռումինիա արտահանվող արտադրանքի ծավալը՝ 9.9 անգամ: Նվազել է Բուլղարիա արտահանվող արտադրանքի ծավալը. նախորդ տարվա նշյալ ժամանակահատվածում արտահանվել է 129.9 միլիոն դոլարի, ընթացիկ տարում՝ 124.2 միլիոն դոլարի արտադրանք։ Շուրջ 43 տոկոսանոց արտահանման աճ է արձանագրվել դեպի Շվեյցարիա. 2017-ի վեց ամիսներին արտահանվել է 119.2 միլիոն դոլարի, 2018-ի նույն ժամանակահատվածում՝ 170.3 միլիոն դոլարի արտադրանք: Նույնքան աճ է ապահովել նաև Նիդեռլանդները. այս ուղղությամբ 40.6 միլիոն դոլարի դիմաց՝ 58.2 միլիոն դոլարի արտահանում է արձանագրվել:

39.1 տոկոսով ավելացել է արտահանումը դեպի Իրան՝ 34.5 միլիոն դոլարի փոխարեն արտահանվել է 48 միլիոն դոլարի արտադրանք: Դեպի Չինաստան արտահանման աճը կազմել է 30 տոկոս, Իրաք՝ 10.7, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 8.3: Հարևան Վրաստանի դեպքում մեծ անկում է գրանցվել՝ 56 տոկոս. եթե 2017-ի վեց ամիսների ընթացքում այնտեղ արտահանվել է 64.6 միլիոն դոլարի, ապա ընթացիկ տարում՝ ընդամենը 28.4 միլիոն դոլարի արտադրանք:

2018 թվականի հունվար-հունիսին Հայաստանից արտահանումը կազմել է 1 միլիարդ 165 միլիոն 189.4 հազար դոլար, աճը 2017-ի վեց ամսվա համեմատ կազմել է 20 տոկոս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներին

18:55 01.05.2025

Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու իր պլաններն ավելի հայտնի թեմա են ԵՄ երկրներում, քան Ուկրաինայի հակամարտությունը և Եվրոպայում էլեկտրաէներգիայի անջատումները: Ինչպես ընդգծել է Սերբիայի ղեկավարը, Հաղթանակի շքերթին մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու ԵՄ ներկայացուցիչների սպառնալիքները չեն ստիպի իրեն չեղարկել այցը Ռուսաստան։ «Ուրիշ թեմա չունեն, աշխարհը վառվում է, չգիտեն՝ ինչ անեն […] ...

Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառը

18:42 01.05.2025

Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառը

ԱՄՆ-ի և Իրանի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը լոգիստիկ խնդիրների պատճառով կտեղափոխվի մեկ այլ օր, նոր փուլի ամսաթիվը կհայտարարվի համաձայնությունից հետո, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ «Լոգիստիկ նկատառումներից ելնելով` մենք հետաձգում ենք ԱՄՆ-ի և Իրանի հանդիպումը, որը նախապես ծրագրված էր մայիսի 3-ին: Ընդհանուր համաձայնությունից հետո […] ...

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

18:30 01.05.2025

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը […] ...

Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի Անրի

18:20 01.05.2025

Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի Անրի

Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...

Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասին

18:11 01.05.2025

Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասին

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

SHANTNEWS

18:00 01.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP