Գյումրիի կայարանամերձ հրապարակի շրջանաձև պուրակի հիմնանորոգումը ներառվել է ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիի կայարանամերձ հրապարակի շրջանաձև պուրակի հիմնանորոգումը ներառվել է ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրում

18:34 31.05.2022

Կայարանամերձ հրապարակի ու հարակից փողոցի հիմնանորոգումները, որոնք ներառված են ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրի երկրորդ տրանշի երրորդ փուլում, վերսկսվել են։ Շինարարությունը 2021-ին մեկնարկել էր ուշացումով, պատճառը ներքին ենթակառուցվածքային ցանցի մաշվածությունն էր, հողային աշխատանքներին խանգարել են մակերեսորեն անցկացված կոյուղատարները։ Նախագծային փոփոխություններից հետո նախորդ տարի անցկացվել է նոր ցանց: Հորդառատ անձրևներից հետո  հրապարակում մշտապես կուտակվող սելավաջրերի հեռացման համար կառուցվեցին նոր ջրընդունիչ դիտահորեր և մեկ կմ երկարության ջրահեռացման նոր համակարգ։

Մինչև ասֆալտապատումը, զուգահեռ շինարարները  հրապարակի օղակաձև  պուրակն են  նորոգում։ Վարպետ-շինարարները կարմիր ու մոխրագույն սալիկներով սալապատում են պուրակի անցուղիները։ Որոշ ձևափոխություններից հետ պուրակում կընդլայնվեն կանաչապատ տարածքները, դրանց խնամքի համար տարածքում անցկացվել է ոռոգման ցանց, որը երբևէ չեն ունեցել։

Պուրակի շատրվաններն ու ջրավազանը ևս հիմնանորոգվում են։ Երկար տարիների դադարից հետո նախատեսվում է շատրվանները վերագործարկել։ Այս դեպքում էլ շինարարի խնդիրը նախագծի բացակայությունն է, ավազանում աշխատանքները կատարում են առանց վերջնական նախագծի։

«Պրոբլեմը ջրավազանի կառուցումն է, ո՛չ նախագիծ կա, ո՛չ էլ նախահաշիվ, բայց ամեն դեպքում մենք մոտավորապես գիտենք, թե ինչ պիտի արվի, էդպես էլ անում ենք։ Հին խողովակները լրիվ հանել ենք, նոր  խողովակներ կանցկացնենք այդ հատվածում ու կմիացնենք պոմպակայանին»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է «Մերձմոսկովյան» ՓԲԸ աշխղեկ Սարգիս Ադամյանը։

Փոխարինվել են նաև պոմպակայանի խողովակները, ջրամղիչ նոր պոմպերը կտեղադրվեն ստորգետնյա  պահեստարանի հիմնանորոգումից հետո։ Սալապատման աշխատանքների  ընթացքում կատարված  հիմքերի բետոնալցման աշխատանքներից հետո ջրավազանը հայտնվել է սահմանված նիշից ցածր հորիզոնականում, այժմ անհրաժեշտություն է առաջացել  ջրավազանն ու ճեմուղիները  հավասարեցնել  նույն  զրոյական նիշին։

Ջրակորուստներից խուսափելու համար ջրավազանի հատակը կպատվի բետոնային հաստ շերտով ու ամրանացանցով, իսկ արտաքին հատվածները կերեսապատվեն գրանիտե քարերով: Հնարավոր է՝ փոխվի նաև շատրվանների ձևը։ Կայարանամերձ հրապարակի  և պուրակի շինարարությունը նախատեսվում է ավարտել ամռան վերջին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP