19:55 30.05.2022
Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելի խոսքերով՝ ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ կհրապարակվի Եվրահանձնաժողովի գնահատականը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ։ Այս մասին Հարցելն ասել է «Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը և դրա ազդեցությունը Վրաստանի վրա» թեմայով համաժողովում։ Հաղորդում է aliq.ge-ն։
Հարցելը նշել է, որ ԵՄ անդամ երկրների միջև քննարկումը կշարունակվի սրանից հետո մեկ ամիս՝ մինչև Խորհրդի որոշումը։
«Ես ձեռնպահ կմնամ շահարկումներից, թե ինչպիսին կլինի Վրաստանի վերաբերյալ որոշումը՝ սպասվածից շատ, թե քիչ, պայմաններով, թե առանց պայմանների, Վրաստանի համար մեկ սկզբունքային եզրակացություն կմնա անփոփոխ՝ ժամանակն է սկսել աշխատել»,- ասել է Հարցելը:
ԵՄ դեսպանը նշել է, որ Վրաստանը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար:
Ըստ Հարցելի՝ քաղաքական գործիչները պետք է հաղթահարեն բևեռացումը՝ միմյանց ստրուկներ, դավաճաններ, պուտինիստներ և այլն անվանելու փոխարեն։
«Այժմ մեղադրանքների ժամանակը չէ»,- նշել է Հարցելը։
ԵՄ դեսպանը նաև ընդգծել է, որ ԵՄ անդամակցությունը ոչ մի դեպքում կարճաժամկետ գործընթաց չի լինի, և բոլոր նոր անդամներից կպահանջվի հավատարիմ մնալ ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և իրավահավասարության հիմնարար սկզբունքներին.
«Վերջին ամիսների իրադարձությունները նաև հարցեր են առաջացրել այն մասին, թե ուր է գնում Վրաստանը»:
19:17 25.05.2025
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
18:49 25.05.2025
Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսինԻրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...
18:25 25.05.2025
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզումԱյսօր՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է […] ...
18:00 25.05.2025
Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներՃանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...
17:38 25.05.2025
Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դինՄայիսի 25-ին՝ ժամը 13:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են […] ...
17:11 25.05.2025
Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնըԵրևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...