Եվրոպայի առաջնությանը հաղթեցի կոտրված ձեռքով․ Հովհաննես Բաչկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Եվրոպայի առաջնությանը հաղթեցի կոտրված ձեռքով․ Հովհաննես Բաչկով

18:09 31.05.2022

Առաջին անգամ Հայաստանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող երկիր, որտեղ և գերազանց հաղթանակ տոնեց գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։ Եվրոպայի եռակի չեմպիոնի դիմավորումը քաղաքի մուտքի մոտ էր։

Գյումրեցի չեմպիոնը ոչ միայն ոսկե մեդալով, նաև առաջին անգամ Եվրոպայի առաջնության հաղթողներին շնորհված ոսկեզօծ գոտիով էր։ Իսկ էմոցիաներն ու տպավորությունները մեծ էին, որի համար մարզիկը շնորհակալ է դահլիճում ներկա  իր երկրպագուներից և իրեն ոգևորող հազարավոր հայրենակիցներից։

«Շատ ուրախ եմ, միայն կուզենամ բոլորիդ շնորհակալության խոսքեր ասել․․․ առանց աջակցության, առանց ժողովրդի, մարզիչների և բոլորի աջակցության, հաստատ այս արդյունքը չէր լինի, այս հաղթանակը մենակ իմը չէ, այլ ամբողջ ազգինն է»,- նշել է բռնցքամարտի Եվրոպայի  եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։

Եվրոպայի առաջնության 63,5 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մրցեց Ֆրանսիան ներկայացնող բռնցքամարտիկի հետ և հաղթեց 5:0 հաշվով: Հիմա, երբ  չեմպիոնի կոչումը իրենն է, Բաչկովը պատմում է, որ Եվրոպայի այս  առաջնությանը մասնակցելու մտադրություն չի ունեցել, մեկնարկից մի քանի օր առաջ է ֆեդերացիան հայտ ներկայացրել։

Ձեռքի լուրջ վնասվածքով որոշում է կայացրել ռինգ բարձրանալ միայն առաջնության ֆավորիտ համարվող թուրք մարզիկին հաղթելու վճռականությամբ։ Բոլոր մենամարտերը բռնցքամարտիկն անցկացրել է ձեռքի կոտրվածքով։

«Վնասվածք ունեի, մտածում էի, որ կխանգարի ու չեմ կարողանա մասնակցել, ձեռքս կոտրված էր։ Բայց թուրք մրցակից ունեի, որը համարվում էր ֆավորիտը այս մրցաշարի, հնարավոր էր՝ ինքը հենց դառնար Եվրոպայի չեմպիոն, և  Թուրքիայի դրոշը ծածանվեր մեր երկրում, դրա համար, անկախ նրանից, որ վնասվածք ունեի, որոշեցի մասնակցել»,- պատմում է Բաչկովը։

Բաչկովի հաղթանակը հայկական բռնցքամարտում համարվում է պատմական։ Մինչ այս բռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոններ էին դարձել Վլադիմիր Ենգիբարյանն ու Իսրայել Հակոբկոխյանը։ 31 տարի անց գյումրեցի բռնցքամարտիկը կրկնեց լեգենդար բռնցքամարտիկների արդյունքը և իր հայրենիքում հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն։

Եվրոպայի առաջնության մասնակից, աշխարհի փոխչեմպիոն, գերծանր քաշային կարգում հանդես եկած գյումրեցի բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանին այս անգամ մրցանակային տեղեր նվաճել չհաջողվեց։ Հաղթանակներով հասավ մինչև քառորդ եզրափակիչ, բայց պարտվեց իսպանացի բռնցքամարտիկին։

Դավիթի մենամարտը քառորդ եզրափակիչում դժգոհելու առիթ տվեց մարզիչների ու երկրպագուների շրջանում։ Մրցավարի  կողմնակալ որոշմամբ մենամարտը դադարեցվեց հենց առաջին ռաունդում՝ վերականգնվելու հնարավորություն չտալով աշխարհի փոխչեմպիոն գյումրեցի բռնցքամարտիկին։

2019 թվականի Եվրոպայի չեմպիոն, 51 կգ քաշային կարգում հանդես եկած գյումրեցի մյուս բռնցքամարտիկը Արթուր Հովհաննիսյանն էր, այս առաջնությանը պարտվեց քառորդ եզրափակիչում ու դադարեցրեց պայքարը մրցանակային տեղեր նվաճելու համար։

Գյումրեցի բռնցքամարտիկների հաջորդ մրցելույթները պրոֆեսիոնալ ռինգում դեկտեմբերին են՝ բռնցքամարտի Աշխարհի գավաթի մրցաշարին։ Այս ընթացքում Բաչկովը կվիրահատի ձեռքը, վերականգնողական բուժումներից հետո կմասնակցի Եվրոպայի առաջնության համար հետաձգված անհատական մենամարտին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP