Ծաղկաձորում տների միջին գները Երևանի միջին գներից թանկ են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ծաղկաձորում տների միջին գները Երևանի միջին գներից թանկ են

19:57 22.02.2018

Երևանում անհատական տների 1 քառակուսի մետրը 2017 թվականին գնահատվել է 280 հազար դրամ, Ծաղկաձորում՝ 301 հազար։ Տվյալները Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ներկայացրել է 2017 թվականին անշարժ գույքի շուկայում կատարված գործարքները վերլուծելիս։

Մեկ քառակուսի մետրի գնով Ծաղկաձորի տներից ավելի թանկ են Երևանի Կենտրոնի ու Արաբկիրի տները, գրեթե հավասար՝ Նորք-Մարաշինը։ Մյուս թաղամասերի մեկ քառակուսի մետրի գները տատանվում են 235-285 հազար դրամ սահմաններում՝ բացառությամբ Նուբարաշենի, որտեղ գները Ծաղկաձորից երկու անգամ էժան են։

Կադաստրի պետական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ ինչպես և բնակարանների դեպքում, անհատական տների պարագայում նույնպես գնի վրա ազդում է ոչ այնքան բնակավայրի մեծությունը, որքան դրա հեռավորություները Երևանից։ Եթե նույնիսկ հաշվի առնենք Ծաղկաձորի՝ ամառանոցային կամ զբոսաշրջային քաղաք լինելը, ապա այդ դեպքում ևս որքան քաղաքը մոտ է Երևանին, այնքան այնտեղ թանկ է տան մեկ քառակուսի մետրի գինը։

Այսպես. Աբովյանի ու Վաղարշապատի գները 1,5-2 անգամ ավելի բարձր են, քան Գյումրիի ու Վանաձորի տների մեկ քառակուսի մետրի գները։ Որոշակի թանկություն է նկատվում նաև տարանցիկ ճանապարհների վրա գտնվող Եղեգնաձորում, Գորիսում, Դիլիջանում և այլն։

Գրաֆիկում՝ որքան մեծ է եռանկյունը, այնքան թանկ են բնակարանները, որքան աջ՝ այնքան հեռու են Երևանից, որքան վեր՝ այնքան մեծ է բնակչությունը։ Գույներով քաղաքները խմբավորված են ըստ մարզերի։

Մարզային ամենաթանկ քաղաքի՝ Ծաղկաձորի տների մեկ քառակուսի մետրի գինը 25 անգամ գերազանցում է ամենաէժան Ագարակի (Սյունիք) և Թումանյանի (Լոռի) գներին։ Սակայն 2016 թվականի համեմատությամբ՝ մարզերում շինության 200 քմ և տնամերձի մինչև 1000 քմ մակերես ունեցող անհատական տների մեկ քառակուսի մետրի գները նվազել են 2,3 տոկոսով։

Ընդհանրապես անշարժ գույքի, մասնավորապես՝ բնակարանների շուկայում 2017 թվականին եղած գնանկումը Անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահը պայմանավորում է, մասնավորապես, ապրիլին անցկացված խորհրդարանական ընտրություններով։ Կոմիտեն վերլուծել է նաև նախորդ ընտրությունների ցուցանիշն ու եկել եզրակացության, որ այդ գնանկման պատճառը մարդկանց սպասողական վիճակն է ընտրությունների շրջանում։

Ստորև ներկայացված են բոլոր մարզային քաղաքների անհատական տների գները 2016-2017 թթ համեմատությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP